Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ:
Կողմերը դրական են գնահատել համագործակցության փոխադարձ նպատակներն ու համատեղ ջանքերը եւ կարեւորել համակարգման շարունակականությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր` երկկողմ համագործակցության նոր ձեւաչափերի ու հնարավորությունների շուրջ: