ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 13-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված որոշ օրինագծեր: Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ:
Նախագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արամ Սարգսյանը նշել է, որ օրինագիծը խրախուսում է արտահանումը, եւ ապահովում շրջանառու միջոցների վերադարձը:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ չորս օրինագծի քվեարկություն տեղի կունենա դեկտեմբերի 14-ի նիստում, որպեսզի առաջինից երկրորդ ընթերցումն ընկած ժամանակահատվածում պատգամավորները ներկայացնեն իրենց առաջարկությունները:
ՀՀ ԱԺ արտահերթ նիստը կշարունակվի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին: