Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ աշխատանքային այց է իրականացրել «65 ռազմական գործարան» փակ բաժնետիրական ընկերություն: Այցն իրականացվել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի կատարման ընթացքը» խորհրդարանական վերահսկողության թեմայի առնչությամբ միջոցառումների շրջանակում:
Հանձնաժողովի անդամները շրջել են գործարանում, ծանոթացել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի միջոցների արտադրության, վերանորոգման եւ արդիականացման աշխատանքներին, գործարանի տնօրինության հետ քննարկել հայրենական ռազմարդյունաբերության ոլորտի կայացման, գործարանի արտադրական եւ մասնագիտական կարողությունների զարգացման հարցեր: