National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.9.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
01.09.2005
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումները Վաշինգտոնում

Հյուրընկալվելով ԱՄՆ-ում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը առաջին օրերին հանդիպումներ ունեցավ ԱՄՆ Պետքարտուղարության,  «Հազարամյակի մարտահրավերների» կորպորացիայի, ԱՄՆ Միջազգաին զարգացման գործակալության ղեկավարների եւ պատասխանատուների հետ:

«Հազարամյակի մարտահրավերների» կորպորացիայի նախագահի պաշտոնակատար Չարլզ Սեթնեսի, կորպորացիայի փոխնախագահ Ջոն Հյուկոյի, երկրների հետ կապերի գծով տնօրեն Ջերի Դուտկեւիչի եւ մյուս պատասխանատուների հետ քննարկվեցին «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի մշակմանն առնչվող հարցեր, որի արդյունքում Հայաստանում կիրականացվեն  տասնյակ միլիոնավոր դոլարների ծրագրեր’ ոռոգման եւ խմելու ջրերի համակարգերի եւ ավտոճանապարհների վերականգնման ոլորտում: «Հազարամյակի մարտահրավերների» կորպորացիայի ղեկավարների կարծիքով` ծրագիրը պետք է իրականացվի մաքսիմալ հրապարակայնության եւվերահսկողության պայմաններում, քանի որ այն գտնվում է ԱՄՆ նախագահի անմիջական ուշադրության եւ ԱՄՆ Կոնգրեսի վերահսկողության ներքո: Նրանք կարեւորեցին Հայաստանի Ազգային ժողովի մասնակցությունը ծավալվող աշխատանքներին: Պայմանավորվածություն ձեռքբերվեց առաջիկայում Ազգային Ժողովում կազմակերպել միջազգային փորձագետների մասնակցությամբ խորհրդաժողով, որտեղ հանրությանը, պատգամավորներին կներկայացվեն ծրագրի հիմնական ուղղությունները: Կորպորացիայի ղեկավարները համոզված են, որ ծրագրի բովանդակությունը պետք է ծառայի ինչպես աղքատության հաղթահարմանը, այնպես էլ ժողովրդավարական գործընթացների խորացմանը, ստվերային տնտեսության եւ կոռուպցիայի դեմ պայքարին: Ի դեպ, նրանք այս ամենը համարում են թե ծրագրի մեկնարկի եւ թե հետագա զարգացման կարեւորագույն նախապայման:

Միջազգային զարգացման գործակալությունում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպում ունեցավ Եվրոպայի եւ Եվրասիայի գրասենյակի տնօրեն Ջիմ Վաթսոնի, Եվրոպայի եւ Եվրասիայի ժողովրդավարության, կառավարման եւ սոցիալական բարեփոխումների տնօրեն Դեվիդ Աթվուդի եւԱՄՆ ՄԶԳ այլ պատասխանատուների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի սահմանադրական փոփոխությունների, կոռուպցիայի դեմ պայքարի, հարեւան երկրների հետ հարաբերությունների, տարածաշրջանային համագործակցության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման, ժողովրդավարության հետագա զարգացման մասին հարցերը:ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց գործակալության կողմից Հայաստանում իրականացվող արդյունավետ ծրագրերի համար: Պայմանավորվածություն ձեռքբերվեց ներկայացնել խորհրդարանի առաջարկները նոր ծրագրերի առնչությամբ:

Այնուհետեւ Ռազմավարական միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS) տեղի ունեցավ շուրջ երկժամյա հանդիպում հիսունից ավելի ամերիկյան ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքական փորձագետների, դիվանագետների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը իր ելույթում մանրամասն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող սահմանադրական, ընտրական եւ ժողովրդավարական բարեփոխումներին, տարածաշրջանի աշխարհաքաղաքական խնդիրներին, պատասխանեց հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին:

Սպիտակ տանը ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ԱՄՆ Ազգային Անվտանգության խորհրդի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ միջազգային կազմակերպությունների հետ կապերի գծով գլխավոր տնօրեն Մայք Կոզակի հետ: Քննարկվեցին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Պարոն Կոզակը կարեւորեց սահմանադրական բարեփոխումները եւ ազատ, թափանցիկ ընտրությունների անցկացումը, մատնանշեց, որ այդ խնդիրները գտնվում են ԱՄՆ ուշադրության կենտրոնում եւ որ իր երկիրը շարունակելու է հետեւողական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները խորացնելու հարցում: Կարեւորվեց նաեւ Հայաստան-Թուրքիա երկխոսության կայացումը, Հարավկովկասյան երկրներում անվտանգության եւ խաղաղության ամրապնդումը առկա կոնֆլիկտների խաղաղ կարգավորմամբ: Պարոն Կոզակը կարեւորեց նաեւ Ազգային Ժողովի դերը նշված գործընթացներում:

ԱՄՆ Պետքարտուղարությունում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպում ունեցավ Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ կողմից հատկացվող օժանդակության համակարգող, դեսպան Թոմ Ադամսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ տարածաշրջանի ներքաղաքական զարգացումներին եւ ժողովրդավարական բարեփոխումներին առնչվող հարցեր: Ինչպես այս, այնպես էլ մյուս հանդիպումներն անցան լիակատար փոխըմբռնման պայմաններում:

Արթուր Բաղդասարյանը հանդիպում ունեցավ նաեւ Ամերիկայի Հայկական Համագումարի նախագան Էնթոնի Բարսամյանի եւ գործադիր տնօրեն Բրայն Արդունիի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանում եւ սփյուռքում իրականացվելիք սոցիալական ծրագրերը, համատեղ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները, ինչպես նաեւ ԱՄՆ-ում եւ Հայաստանում Ամերիկյան Համագումարի գործունեությանն առնչվող հարցեր:

Հանդիպումներին մասնակցում էր ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը: ԱԺ նախագահը աշխատանքային  հանդիպումներ ունեցավ նաեւ ամերիկյան մի շարք այլ պետական եւ հասարակական գործիչների եւ փորձագետների հետ:


01.09.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ
Գիտելիքի օրվա կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության մանկավարժներին, ուսանողներին ու  դպրոցականներին.«Ամեն տարի սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության բարձրագույն ու հանրակրթական ուսումնական հաստատությունները իրենց հյուրընկալ դռներն են բացու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am