ՍԾՏՀ ԽՎ լիագումար նստաշրջանի մասնակիցները նոյեմբերի 28-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։
Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցեղասպանությունը հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում։
ՍԾՏՀ ԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության անդամ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Կոլոմեյցեւը նշել է. «Որպեսզի ցեղասպանությունները չկրկնվեն, անհրաժեշտ է, որ երկրին խաղաղություն լինի։ Կարծում եմ՝ մարդիկ ավելի շատ պետք է մտածեն ապագայի մասին, քան ներկայի, իհարկե՝ չմոռանալով անցյալը։ Ով մոռանում է անցյալը՝ ապագա չունի»: