National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.9.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
12.09.2005
Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումներ Փարիզում

Սեպտեմբերի 12-ին Փարիզում ԵԽԽՎ 14-16 բանաձեւի կիրառման նպատակով ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի շրջանակներում տեղի ունեցան Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկումներ, որոնց մասին մանրամասներ է ներկայացնում ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը.

-Սեպտեմբերի 12-ին Փարիզում ԵԽԽՎ 14-16 բանաձեւի կիրառման նպատակով ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի շրջանակներում տեղի ունեցան Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ լսումներ: «Լինկս» բրիտանական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դենիս Սամուտը, որը հայ հասարակությանը հայտնի է նաեւ իր գործունեությամբ Հարավային Կովկասի խորհրդարանական նախաձեռնության շրջանակներում, ներկայացրեց պատմական ակնարկ հակամարտության նախապատմության եւ ներկա վիճակի վերաբերյալ: Զեկույցը հետաքրքիր եւ հավասարակշռված էր եւ ձեւավորում էր օբյեկտիվ պատկերացում հակամարտության մասին,ապա ՀՀ արտգործնախարարության ԵԱՀԿ բաժնի վարիչ Վարուժան Ներսիսյանը ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումները  գործընթացի եւ կարգավորման հեռանկարների վերաբերյալ: Նույնը պետք է աներ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, որը, սակայն, իր երկրի տեսակետը ներկայացնելու փոխարեն ներկայացրեց իր սեփական պատկերացումները: Ապա հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Պասիեն (Ֆրանսիա) եւ Մերզլյակովը (Ռուասաստան), ինչպես նաեւ Մենի (ԱՄՆ) ներկայացուցիչը: Գլխավոր գաղափարը, որ հնչեց համանախագահների խոսքում հետեւյալն էր. միայն տարածքային ամբողջականության կամ ազգերի ինքնորոշման սկզբունքների վրա հիմնված լուծում հնարավոր չէ տալ, պետք է կիրառվեն Հելսինկյան համաձայնագրի երկու սկզբունքներն էլ` տարածքային ամբողջականությունը, այսպես կոչված «գրավյալ տարածքների» հետ կապված եւ ինքնորոշման իրավունքը` կարգավիճակի հետ կապված հարցում: Ապա ելույթ ունեցան ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը եւ ԵԱՀԿ ԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցում հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերը: Նա կրկնեց իր հայտնի զեկույցի գաղափարները` շեշտը դնելով Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին լայն ինքնավարություն տալով հարցի լուծման վրա: Իրենց տեսակետները ներկայացրին նաեւ Հարավային Կովկասում Մինսկի խմբի պատվիրակությունների ղեկավարները եւ հանձնաժողովի մյուս անդամները, ԵՄ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն: Այդ շարքից արժե առանձնացնել ՌԴ պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչեւի ելույթը, նա նշեց, որ հակամարտություններն ունենում են տարբեր պատճառներ եւ նախապատմություններ եւ պետք է ունենան տարբեր լուծումներ, միաժամանակ ընդգծեց, որ Եվրոպայի Խորհուրդը չպետք է կրկնօրինակի ԵԱՀԿ գործունեությունը, իսկ լուծումը պետք է հաշվի առնի եւ տարածքային ամբողջականությունը, եւ ազգերի ինքնորոշման իրավունքը: Թուրքիայի պատվիրակության ղեկավարը փորձեց կրկնել Ադրբեջանի առասպելը` Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի վերաբերյալ, սակայն խճճվեց եւ հետագայում փորձեց ներկայացնել այլ թվեր: Հայաստանից ելույթ ունեցան նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը եւ հանձնաժողովում Հայաստանի կողմից մյուս անդամը` ընդդիմության ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանը: Պարոն Թորոսյանը ներկայացրեց, որ խնդրի կարգավորման հետ կապված շատ կարեւոր է մի քանի սկզբունքային հարց. առաջինը ԵԽԽՎ եւ ընդհանրապես Եվրոպայի Խորհրդի կողմից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մանդատների տարբերության հստակ տարանջատումը` Մինսկի խումբը պետք է զբաղվի հակամարտության կարգավորման խնդիրներով, իսկ ԵԽ պետք է զբաղվի խնդրի կարգավորման համար անհրաժեշտ մթնոլորտի ձեւավորմամբ: Այդ խնդիրը լիովին համապատասխանում է եւ ընդհանրապես ԵԽ մանդատին, եւ ԵԽ-ի առջեւ Հայաստանի եւ Ադրբեջանի պարտավորություններին: Միաժամանակ հակամարտության խաղաղ լուծման ապահովման համար կարեւորագույն նշանակություն ունի տարածաշրջանում եվրաինտեգրման խորացումը: Նշվեց, որ անհրաժեշտ է հստակ պատկերացում այն մասին, որ առանց Լեռնային ՂարաբաղիՀանրապետության ներկայացուցիչների` կարգավորման գործընթացում եւ որոշումների ընդունման ժամանակ, որեւէ ձեւով հնարավոր չի լինի ապահովել այդ գործընթացի դրական արդյունքը: Միաժամանակ անհրաժեշտ է հստակ պատկերացում այն մասին, որ առանց ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրառման Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր չէ: Հատուկ ընդգծվեց, որ չափազանց կարեւոր է 14-16 բանաձեւի առաջարկությունների կատարման համար դիտարկման մեխանիզմների ստեղծումը` որպեսզի հստակ լինի, թե կողմերից ով է կատարում այդ առաջարկությունները` այնպես, ինչպես բանաձեւում առաջարկված է եւ ովքեր են թերանում դրանում եւ այդ ժամանակ ավելի հեշտ կլինի հստակեցնել, թե ով ինչի համար է պատասխանատու: Ի պատասխան ադրբեջանցիների մի քանիհարցադրումների, պարոն Քոչարյանըբերեց բազմաթիվ փաստեր պատերազմական քարոզչության մասին հայտարարությունների վերաբերյալ, այսինքն` այն կետերի, որոնք ակնհայտորեն հակասում են 14-16 բանաձեւի ոգուն: Մի քանի անգամ հարցադրումներ եղան Ալանդյան կղզիների օրինակով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ կապված, որի վերաբերյալ Հայաստանի պատվիրակության ղեկավարը ներկայացրեց, որ երբ նման հարցադրում արվել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանին, նա հստակ պատասխան է տվել, որ պատրաստ ենք հենց այժմ ստորագրել հնարավոր առավելագույն ինքնավարության վերաբերյալ համաձայնագիրը, միայն... Ֆինլանդիայի կազմում: Կարելի է ենթադրել, որ նման կես կատակ, կես-լուրջ հարցի ներկայացումը շատերի համար տեսանելի դարձրեց, որ իսկապես հակամարտությունները տարբեր են, տարբեր բնույթ ունեն, տարբեր նախապայմաններ եւ անիմաստ է որեւէ մի հակամարտության լուծում մեխանիկորեն տեղափոխել մեկ այլ հակամարտության վրա:

Բազմաթիվ հարցադրումներ հնչեցին Ադրբեջանի մոտեցումների հետ կապված` մասնավորապես ռազմական ծախսերի մեծացման եւ ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ: Ամփոփելով այս քննարկումները, կարելի է արձանագրել մի քանի փաստ. առաջինը, որ չափազանց կարեւոր է, որ նման կառույցներում արդեն Մինսկի խմբի համանախագահները եւ ոչ միայն նրանք, այլեւ ժամանակավոր հանձնաժողովի անդամները սկսեցին խոսել ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրառման անհրաժեշտության մասին: Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ տրրապետող էր այն կարծիքը, որ Եվրոպայի Խորհրդի եւ ԵԱՀՄ մանդատները պետք է տարանջատվեն:

Քննարկման ավարտից հետո հանձնաժողովը շարունակեց իր աշխատանքը, որոշվեց, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերին, սակայն մինչ այդ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում անհրաժեշտ է Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում` հետագա անելիքների քննարկման նպատակով: Հանձնաժողովի աշխատանքի հետագա աշխատանքների հետ կապված` բոլորը արդեն նշում են 14-16 բանաձեւի շրջանակներում առաջարկությունների կատարման հետ կապված ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքների մասին եւ որեւէ մեկը այլեւս չի փորձում հանձնաժողովի աշխատանքները տեղափոխել հակամարտության լուծման հարթություն:


12.09.2005
Սկսվեց ԱԺ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանը
Սեպտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքն սկսվեց Հայաստանի Հանրապետության հիմնի հնչյունների ներքո: Այնուհետեւ ԱԺ պատգամավորները հաստատեցին նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը, հաշվիչ հանձնաժողովի կազմը:Քննարկված առաջին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am