National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.9.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
12.09.2005
Սկսվեց ԱԺ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանը

Սեպտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքն սկսվեց Հայաստանի Հանրապետության հիմնի հնչյունների ներքո: Այնուհետեւ ԱԺ պատգամավորները հաստատեցին նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը, հաշվիչ հանձնաժողովի կազմը:

Քննարկված առաջին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ դրանից բխող այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթն էր, որը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի եւ գլխադասային հանձնաժողովների գնահատմամբ` սոցիալական ուղղվածություն ունի եւ կնպաստի մեր երկրում հիպոտեկային շուկայի զարգացմանը:

Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, համաձայնելով բանախոսների գնահատականների հետ, միաժամանակ նկատեց, որ այն կիսատ է եւ ոլորտի օրենսդրական դաշտը ամբողջովին կարգավորելու համար ներկայացված օրինագծին պետք է հաջորդեն համապատասխան նոր օրենքներ: Ներկայացված նախագիծը հիպոտեկային շուկան զարգացնելու եւ երիտասարդ ընտանիքներին բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն կտա, բայց դրանիցչեն կարող օգտվել միջին աշխատավարձով ապրող քաղաքացիները, ուստի պետք է այնպես անել, որ այն ավելի մատչելի դառնա հասարակության լայն շրջանակների համար: Հարցի լուծումներից մեկը, ըստ պարոն Բաղդասարյանի, կարող է լինել պետական աջակցությամբ հիպոտեկային հատուկ հիմնադրամների ստեղծումը: Օրենքը կօգնի լուրջ պայքար ծավալել նաեւ ապօրինի շինություններ կառուցելու դեմ` դրանք դարձնելով պետական կամ համայնքային սեփականություն:

Պարոն Վարդանյանը  եզրափակիչ ելույթում տեղեկացրեց, որ ներկայացված օրինագիծը ոլորտը կարգավորող առաջին փորձն է միայն, որը կլուծի բանկերի եւ քաղաքա ցիների ռիսկայնության խնդիրը, եւ հավաստիացրեց, որ այս օրենքին կհաջորդեն ոլորտը կարգավորող այլ նախաձեռնություններ:

Քննարկվեց «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրինագիծը, որը, ըստ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արմեն Գեւորգյանի, սահմանում է արտադրական վտանգավոր օբյեկտ հասկացությունը, արտադրական վտանգավոր օբյեկտների` ըստ վտանգավորության դասակարգման բնութագրիչները: Օրենքի նպատակն է տեխնիկական անվտանգության բնագավառում պետության ռազմավարության սկզբունքների եւ դրանց իրագործման մեխանիզմների սահմանումը` ուղղված տեխնածին վթարների կանխարգելմանը, դրանց հետեւանքների վերացմանը, նման վթարների հետեւանքով հասարակությանը եւ տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցմանը,բնակչության ե ւ շրջակա միջավայրի պաշտպանությանը:

Աժ պատգամավորները քննարկեցին նաեւ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխությունների երկու նախագծեր, որոնցից մեկըառաջարկում է սպանդանոցներում մորթված գյուղատնտեսական կենդանիների մսի իրացումը ազատել ավելացված արժեքի հարկից, իսկ մյուսը առաջարկում է ներկրվող սարքավորումների համար ավելացված արժեքի հարկի հետաձգում. եթե սարքավորումների գինը գերազանցում է 70 մլն դրամը, առաջարկվում է վճարումը հետաձգել 2 տարով:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց ՀՀ անտառային օրենսգրքի նախագիծը, որը լինելու է անտառային հարաբերո ւթյունները կարգավորող հիմնական փաստաթուղթ եւ որի նպատակն է լինելու ապահովել անտառների եւ անտառային տարածքների կայուն կառավարումը` ուղղված լինելով դեգրադացված անտառային համակարգերի վերականգնմանը եւ անտառների ընդլայնմանը: Ներկայացվող նախագծով հնարավորություն կընձեռվի անտառային ոլորտում ներդնել սեփականության այլ ձեւեր` համայնքային, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականություն, ինչպես նաեւ անտառների նկատմամբ սեփականության ձեռքբերման հնարավորություն` կիրառելով որոշակի մեխանիզմներ, որոնք կնպաստեն հանրապետության անտառածածկ տարածքների ընդլայնմանը:

Ի պատասխան ԱԺ պատգամավորներ Գագիկ Մխեյանի եւ Վռամ Գյուլզա դյանի հարցերի` պարոն Լոքյանը տեղեկացրեց, որ մացառուտները վարձակալությամբ տրվելու են անտառավերականգնման նպատակով, վարձակալողի իրավունքները տարածվելու են տնկված անտառի, բայց ոչ հողի վրա: Անտառի պահպանման պատասխանատուն ծառի հատման հետ գործ չպետք է ունենա, նա նյութական պատասխանատու չէ, բայց գույքային պատասխանատվություն կկրի, եթե չի իրազեկել կատարված անօրինականության մասին կամ մասնակից է եղել դրան: Այս օրինագծով անտառների հատման թույլտվություն կտա միայն կառավարությունը: Պարոն Լոքյանը անտառների համայնքային կառավարման ձեւին անցնելը համարեց վաղաժամ` տեղեկացնելով, որ օրենքն ընդունվելուց հետո համայնքներին հարցում կարվի անտառների պահպանման նրանց հնարավորության եւ ցանկության մասին եւ աստիճանաբար հնարավոր կլի նի անցնել անտառների կառավարման այդ ձեւին:

ԱԺ պատգա մավորները քննարկեցին նաեւ «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը:


12.09.2005
Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումներ Փարիզում
Սեպտեմբերի 12-ին Փարիզում ԵԽԽՎ 14-16 բանաձեւի կիրառման նպատակով ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի շրջանակներում տեղի ունեցան Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկումներ, որոնց մասին մանրամասներ է ներկայացնում ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը. -Սե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am