National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.9.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
15.09.2005
Ավարտվեց ԱԺ առաջին քառօրյան

Սեպտեմբերի 1 5 -ին Ազգային ժողովը   շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը:

« Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցման ներկայացրեց ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը: Ըստ նրա` «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենքը կարգավորելով մանկապատանեկան  սպորտի բնագավառը, չի կարող լիովին կանխել մանուկների եւ պատանիների շրջանում իրավախախտումները եւ հիվանդությունները, այլ` կարող է հիվանդությունները եւ իրավախախտումները կանխելու անհրաժեշտ պայմաններ ապահովել: Տիկին Բիշարյանը նաեւ նշեց, որ «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի 3-րդ պարբերությունում առաջարկվող լրացում կատարելու անհրաժետությունը պայմանավորված է նրանով, որ չնայած օրենքի 2 հոդվածում տրվում է «մարզական կազմակերպություններ» հասկացության հստակ սահմանումը, սակայն, քանի որ վերջինիս մեջ ընդգրկվում են միայն մանկապատանեկան մարզադպրոցները, մանկապատանեկան մարզական տեխնիկական դպրոցները, օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցները եւ օլիմպիական հերթափոխի ուսումնարանները,անհրաժեշտ էհամարումանվանել ոչ թե «մարզական կազմակերություներ», այլ «մանկապատանեկան մարզական կազմակերպություններ»:Օրենքի «Եզրափակիչ դրույթներ» վերնագրով 5-րդ գլխում ամրագրված են «Մանկապատանեկան սպորտային կազմակերպությունների լիցենզավորումը» վերնագրով 25 եւ «Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար» վերնագրով 26 հոդվածները: Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի դրույթների` նորմատիվ իրավական ակտերի եզրափակիչ մասում միայն պետք է սահմանվեն իրավական ակտն ուժի մեջ մտնելու եւ գործողության (ժամանակավոր ակտի համար) ժամկետները: Նշվեց, որ օրենքի 25 եւ 26 հոդվածների ներառումը օրենքի եզրափակիչ մասում հակասում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին եւ չի համապատասխանում օրենսդրական տեխնիկայի կանոններին:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռուդիկ Հովսեփյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցման ներկայացրեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Ըստ պարոն Ալավերդյանի` նախագծի նպատակն էապահովել հարկային մարմնի աշխատանքների թափանցիկությունն ու հրապարակայնությունը: «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությամբ առաջարկվում է օրենքի 30-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել եւ լրացնել`հարկային մարմինները ՀՀ կառավարության սահմանած ձեւով եւ կարգով, ցանկերի տեսքով, հրապարակում են տեղեկատվությունմինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը` հաշվետու տարվան նախորդող տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած, սակայն հաշվետու տարում շահութահարկի նվազագույն գումարը 1 մլն դրամ եւ ավելի վճարած հարկ վճարողների վերաբերյալ, հաշվետու տարվա արդյունքներով ՀՀ պետական բյուջե 50 մլն դրամ եւ ավելի շահութահարկ վճարած հարկ վճարողների վերաբերյալ,հաշվետու տարվա արդյունքներով ՀՀ պետական բյուջե 1.0 մլն դրամ եւ ավելի շահութահարկ վճարած բանկերի եւ նրանց կողմից վճարված շահութահարկի մեծության վերաբերյալ, հաշվետու տարվա արդյունքներով ՀՀ պետական բյուջե 100 հազ. դրամ եւ ավելի եկամտահարկ վճարած հարկ վճարողների վերաբերյալ,հաշվետու տարվա արդյունքներով պարզեցված հարկ վճարողներին պատկանող խանութների մասով ցույց տված 50.0 մլն. դրամի գումարի չափով իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողների վերաբերյալ:

Հարակից զեկույցով հանդես եկավ ֆ ինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա կարեւորեց այն դրույթը, որտեղ ասվում է`  հարկային մարմինը ՀՀ կառավարության սահմանած կարգով մինչեւ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը հրապարակում է առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը եւ նրանց կողմից ֆ ինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը գոհունակություն հայտնեց օրենքի փոփոխությունից, որը հնարավորություն կտա հասարակության առավել մեծ չափով տեղեկացվածությունն ապահովել եւ ցանկացավ պարզել, թե ինչու ինտերնետային կայքում պիտի տեղակայվեն հենց 300 խոշոր հարկատուների անունները: Ի պատասխան ասվեց, որ նշվում են առավել խոշոր չափով հարկ վճարողների անունները:

« Հուղարկավորություննե րի կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին » օրինագիծը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Վլադիմիր Բադալյանը: Այս օրինագծով կ արգավորում է հուղարկավորության եւ դիակիզարանների շահագործման իրավահարաբերությունները եւ սահմանում են հուղարկավորության արարողությունների կազմակերպման պետական կարգավորման հիմնական սկզբունքներն ու պայմանները: ԱԺ պատգամավորը նշեց, որ մ ահացածի մարմինը /աճյունը/ հողին հանձնելու համար տրամադրվում է գերեզմանատեղ` մեկ տեղի հաշվով 2.5 քառ. մետր մակերեսով (2.5x1.0 մմ), ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար տրամադրվող հողատարածքի առավելագույն չափը սահմանվում է 12 քառ. մետր, որը տրամադրվում է անվճար հիմունքներով, որից ավելի լինելու դեպքում տարածքը տրամադրվում է վճարովի հիմունքներով` ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:

Հարակից զեկուցմամբ հանդես եկավ քաղաքաշինության փոխնախարար Կարլեն Գեւորգյանը, սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հանձնաժողովի փոխնախագահ Մնացական Պետրոսյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւս կարեւորեց օրինագծի քննարկումը եւ անհրաժեշտ համարեց բնակչությանը հուղարկավորության այլընտրանքային իրավունքի ընձեռումը: Աժ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հիշեցրեց, որ մ.թ.ա. 3-րդ հազարամյակից առաջ են եղել դիակիզարաններ եւ դրանց առկայությունը չի հակասում քրիստոնեական ավանդույթներին:

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը: Ըստպարոն Այվազյանի` նախագծի առաջին հոդվածով առաջարկվել է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը լրացնել 7-րդ մասով, որի համաձայնատոմային էներգիայի օգտագործման բնագավառում տրվող լիցենզիաների գործողության ժամկետները սահմանվում են լիցենզավորման կարգերով:

ԱԺ ֆ ինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրեց հանձնաժողովիդրական եզրակացությունը:

Քննարկվեցին նաեւ 1975 թվականի հունիսի 24-ին Ժնեւում ստորագրված Աշխատանքի միջազգային կազմակերպության «Միգրանտ աշխատողների մասին (լրացուցիչ դր ո ւյթներ)» թիվ 143 կոնվենցիա ն, 1949 թվականի հուլիսի 1-ին Ժնեւում ստորագրված Աշխատանքի միջազգաին կազմակերպության «Զբաղվածության համար միգրացիայի մասին» թիվ 97 վերանայված կոնվենցիա ն (կից հայտարարությամբ) , 1962 թվականի հունիսի 28-ին Ժնեւում ստորագրված Աշխատանքի միջազգային կազմակերպության «Իրավահավասարության մասին (սոցիալական ապահովության բնագավառում)» թիվ 118 կոնվենցիան (կից հայտարարությամբ) , 2004 թվականի հունվարի 30-ի որոշմամբ ընդունված` 1990 թվականի մայիսի 29-ին ստորագրված` Վերակառուցման եւ զարգացման Ե վրոպական բանկի հիմնադիր համաձայնագրի 1-ին հոդվածի փոփոխություն ը, 2005 թվականի փետրվարի 7-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության միջեւ Երեւանում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության  գրասենյակ  հիմնելու մասին» փոխըմբռնման հուշագրի լրացուցիչ արձանագրություն ը , 1998 թվականի հունիսի 5-ին Յալթայում ստորագրված` Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խարտիայի 24-րդ հոդվածի փոփոխությունը,  2003 թվականի սեպտեմբերի 18-ին Յալթայում ստորագրված «Միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիր ը (կից առարկությամբ):

Քննարկված հարցերը քվեարկության կներկայացվեն հաջորդ քառօրյայ ում:


15.09.2005
«Քվեն փամփուշտից զորեղ է»
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը Խորհրդարանների նախագահների երկրորդ համաշխարհային համաժողովումԽորհրդարանների մասնակցությունը գլոբալխնդիրների կարգավորման գործում դարձել է ժամանակի հրամայականը, իսկ ընդհանուր ժողովրդավարացման եւ ժողովրդավարության տարածման համատեքստում խորհրդարանների դերը կարեւ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am