National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
8.2.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
 
08.02.2021
Փետրվարի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 16 հարց
1 / 8

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ փետրվարի 8-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի նիստը:

Քննարկվեցին եւ հաստատվեցին Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվեցին նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը: Կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման տեւողությունը սահմանվեց մինչեւ երեք ժամ:

Փետրվարի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 16 հարց:

Փոփոխություններ կատարվեցին Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի մի շարք որոշումներում: Հետայսու Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով՝ «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակությունը կղեկավարի ԱԺ <<Իմ քայլը>> խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS