National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.4.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
27.04.2021
Զայրույթով լի եմ բրիտանական կառավարության դիրքորոշման վերաբերյալ. Քերոլայն Քոքս
1 / 1

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանում գտնվող բարոնուհի Քերոլայն Քոքսն ապրիլի 27-ին հանդիպեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամների հետ:

«Ես միշտ ասել եմ` ես բուժքույր եմ, հասարակագետ՝ միտումնավոր, բարոնուհի՝ ի զարմանս ինձ: Լորդերի պալատում ես ուզում եմ իմ դերն օգտագործել եւ իմ ձայնը լսելի դարձնել այն մարդկանց համար, որոնց ձայները լսելի չեն: Հայերի ձայնը եւս բավականաչափ լսելի չէ բրիտանական կառավարությունում:

Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի եւ Արցախի ժողովրդին, քանի որ գտնվում են հավատքի եւ ազատության պայքարի ճակատում՝ վճարելով այդպիսի բարձր զոհաբերություն: Դուք պատերազմում էիք, եւ մենք ականատես եղանք ռազմագերիների տառապանքին, որը շարունակվում է:

Ես զայրույթով լի եմ բրիտանական կառավարության դիրքորոշման վերաբերյալ: Մենք չենք անում առավելագույնը, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվություն կրի իր գործած հանցագործությունների համար. անպատիժ չթողնենք ռազմագերիներին պահելու հանգամանքը եւ այլ ռազմական հանցագործությունները: Այսպիսով, ես կցանկանայի տեսնել ավելի մեծ ճնշում միջազգային հանրության կողմից, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվություն կրի դատարանում:

Ինչպես միշտ, մեծ հիացմունքով լի եմ Հայաստանի հանդեպ: Հայաստանը հրաշալի երկիր է իր արվեստով, երաժշտությամբ, մշակույթով եւ ժողովրդավարությամբ: Իմ սերը մեծ է Հայաստանի եւ Արցախի հանդեպ»,-հարցազրուցում ասաց բարոնուհի Քոքսը: