National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.4.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
27.04.2021
Ի՞նչ են մտածում մեր համաքաղաքացիներն արտահերթ ընտրությունների մասին
1 / 1

Հունիսի 20-ին կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ մինչ այդ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` մայիսի 3-ին Ազգային ժողովի հատուկ նիստում կքննարկվի վարչապետի ընտրության հարցը:

Խորհրդարանում երկրորդ անգամ վարչապետ չընտրելուց հետո Ազգային ժողովն իրավունքի ուժով կհամարվի արձակված, սակայն կշարունակի իր գործառույթներն իրականացնել մինչեւ հաջորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություները կանցկացվեն առանց ռեյտինգային ընտրակարգի:

ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունը փորձել է հետաքրքրվել մեր համաքաղաքացիներից՝ ի՞նչ են մտածում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: