21-ամյա Սադակո Սասակին ապրում էր Հիրոսիմայում: 1945-ի ատոմային ռմբակոծության ժամանակ նա էպիկենտրոնից ընդամենը մի քանի կիլոմետր էր հեռու գտնվում: Սադակո Սասակին մահացավ պայթյունից հինգ օր անց: Հետագայում՝ արտաշիրիմելուց հետո, նրա հագուստը՝ որպես միջուկային զենքի արգելման պայքարի համաշխարհային խորհրդանիշ, ցուցադրվեց Հիրոսիմայի խաղաղության հուշահամալիրում: Միջուկային զենքի բնաջնջող վտանգի մասին խոսուն ապացույց զգեստի շրջանակված նկարը ճապոնական պատվիրակությունն այցի ժամանակ նվիրեց ԱԺ արարողակարգի թանգարանին: