Սեպտեմբերի 13-ի ԱԺ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդման քննարկման ընթացքում արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին՝ ԱԺ նախագահը նկատեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները փորձում են տպավորություն ստեղծել, որ նախկին ընտրությունները կեղծված չեն եղել, մինչդեռ հասարակությունը վստահ է եղել, որ դրանք կեղծված են:
ԱԺ նախագահը հայտարարեց, որ ՀՀ-ում 1996 թվականից մինչեւ 2018 թվականը բոլոր ընտրությունները եղել են կեղծված եւ անցկացվել են մեծ խախտումներով: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ թերեւս բացառություն կարող է կազմել 1999 թվականին Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի գլխավորած Միասնության դաշինքի օրինակը, որը մեծ համակրանք ուներ հանրության կողմից: