Մարտի 7-ին կայացել են ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցները: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից ճեպազրույցին մասնակցել են խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանը եւ Թադեւոս Ավետիսյանը:
Պատգամավորները, խոսելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, դա անվանել են Ուկրաինայի անհեռատես քաղաքականության հետեւանք:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն անդրադարձել են նաեւ Ռուսաստանից հացահատիկի ներկրման հնարավոր խնդիրներին:
«Կարծում եմ՝ ինչքան երկարի ռուս-ուկրաինական կոնֆլիկտը, այնքան Ռուսաստանը սահմանափակումներ կմտցնի, ու մենք կկանգնենք խնդրի առջեւ»,-նշել է Վահե Հակոբյանը:
Ըստ Թադեւոս Ավետիսյանի՝ Կառավարությունը ԿԲ-ի հետ միասին պետք է անի առավելագույնը՝ ստեղծված իրավիճակում հնարավոր ռիսկերը չեզոքացնելու համար:
Խորհրդարանականների խոսքով՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ վտանգ կա, որ առաջիկայում կկրճատվի հացահատիկի արտադրությունը, եւ պահանջարկի ֆոնին հացահատիկի միջազգային շուկաներում գնաճ կգրանցվի: