National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.2.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28
 
20.02.2006
Հայաստանում գիտության զարգացումը այլընտրանք չունի

Փետրվարի 20-ին ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հանդիպեցմի շարք հայ գիտնականների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ խմբակցության անդամները:

Հանդիպման սկզբում ԱԺ փոխնախագահը նշեց, որ վերջին շրջանում լայնորեն քննարկվում է գիտության եւ Գիտությունների ակադեմիայի բարեփոխման հարցը,հնչում են տարբեր, իրարամերժ տեսակետներ: Հանդիպմաննպատակն էհստակեցնել վերոնշյալ հարցերի շուրջ գիտնականների,գիտության տարբեր ճյուղերի ղեկավարների մոտեցումները, լսել նրանց առաջարկությունները`խորհրդարանական լսումներանցկացնելուց առաջ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռուբեն Հովսեփյանի կարծիքովստեղծված իրավիճակից լավագույն ելքը կարող ենառաջարկել գիտնականները:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանընշեց, որ խմբակցությունըմի քանի ուղղություններով ակտիվացրել է գործունեությունը: Առաջինը հայագիտական ուղղությունն է. խմբակցությունը հանդես է եկել երեք օրենսդրական նախաձեռություններով. առաջարկվել է կառավարությանը հաստատելհայագիտական ծրագրեր, բարեփոխել կրթական համակարգըհայագիտության առումով:Անդրադառնալով ԳԱԱ խնդրին, պարոն Մկրտչյանը նշեց, որ ակադեմիայում չեն կարող կառուցվածքային փոփոխություններ լինել առանց համապատասխան օրենքի փոփոխության, ուստի այստեղ խորհրդարանի դերը կարեւորվում է եւ հանդիպումը այս առումով կարեւոր նշանակություն կարող է ունենալ:

ԳԱԱակադեմիկոս Արամ Շահինյանը տեղեկացրեց, որ կառավարության գործունեության 2006 թ. ծրագրում ներառված էՀայաստանում գիտության բարեփոխումների հայեցակարգը, որտեղ ԳԱԱ բարեփոխման հարցը ներառված չէ, սակայն ինչ-ինչ պատճառներով շրջանառության մեջ է դրվել ԳԱԱ բարեփոխման հարցը, ինչը ետկուլիսյան խոսակցությունների հետեւանք էեւ խառնաշփոթ է ստեղծել հասարակության մեջ:

Գիտնականները նշեցին, որ իրենք տեղեկատվությանպակաս ունեն գիտության բարեփոխմանը եւ ակադեմիային վերաբերող հարցերում, մտահոգություն արտահայտեցին գիտակրթական հաստատությունների սեփականաշնորհման առնչությամբ:

Մեխանիկայի իստիտուտի տնօրեն Լենսեր Աղալովյանը, Կիրառական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Ալբիկ Մկրտչյանը, Մոլեկուլյար ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Ղարագյոզյանը,Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Բագրատ Ղարիբջանյանը եւ մյուս ակադեմիկոսները իրենց ելույթներում կտրականապես դեմ արտահայտվեցին ԳԱԱ-ն հասարակական կազմակերպություն դարձնելու գաղափարին, միաստիճան գիտական համակարգի անցնելուն, ինչը հիմնովին կքայքայի գիտությունը եւ տասնյակ տարիներ կպահանջվեն այն վերականգնելու համար: Խոսվեց գիտնականներիցածր աշխատավարձի մասին, որը խոչընդոտում է երիտասարդ կադրերի մուտքը գիտություն, անհրաժեշտ համարվեց գիտական հիմնարկներին կից արտադրության կազմակերպումը, կարեւորվեց գիտության տարբեր ճյուղերիտեղի հստակեցումը հասարակարգում եւ տնտեսության մեջ:Որոշ ակադեմիկոսներ դեմ արտահայտվեցին գիտության բարեփոխման գաղափարին, նշելով, որ մեր գիտությունը դրա կարիքը չունի, քանի որ ունենք համաշխարհային գիտական դպրոցներ: Ակադեմիկոս Հենրիկ Հովհաննիսյանն առաջարկեց մտցնել գիտական աշխատանքի գնահատման չափանիշ` ցիտման դասիչը: Նա նշեց նաեւ, որգիտությունը, ինչպես եկեղեցին եւ սիմֆոնիկ նվագախումբը, ենթակա չեն բարեփոխման:

ԵՊՀ բանասիրությանֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը առաջարկեցդպրոցների միջին դասարանների համարպարտադիր դարձնել հայ գրականություն եւ հայ ժողովրդի պատմություն առարկաների քննությունները, դպրոցներում ծրագրերում ընդգրկենայնհայ գրողներին, որոնք հանվել են դասագրքե րից, մասնավորապես Գաբրիել Սուդուկյանին, Պերճ Պռոշյանին, Ստեփան Զորյանին, Հակոբ Պարոնյանին եւ ուրիշներին: Առաջարկեց ընդունելության քննությունների ժամանակպարտադիր մտցնել շարադրություն կամ հայ գրականություն առարկաները: ԵՊՀ-ում եւ լեզվի ինստիտուտումստեղծել երկու գիտական բջիջներ, որոնք զբաղվեն ուղղագրության մերձեցման խնդիրներով:

Հանդիպման ընթացքում հնչեցին նաեւ այլ արժեքավոր առաջարկություններ:

Վահան Հովհաննիսյանն ամփոփելովհանդիպումընշեց, որ գիտության զարգացումը ազգային անվտանգության մաս պետք է կազմի: Գիտության զարգացումը Հայաստանում այլընտրանք չունի, քանի որ այն ազգային անվտանգության հարց է: Նրա կարծիքով հասարակության մեջ հասունացել է այն գաղափարը, որ կարող է գիտությունը կորցնենք, եւ այն վերականգնելու համար տասնամյակներ եւ ֆինանսական մեծ միջոցներ կպահանջվեն, ուստի, ըստ ԱԺ փոխնախագահի, անհրաժեշտ են վճռական քայլեր: Պարոն Հովհաննիսյանը նշեց, որ հաջորդ հանդիպումը ընդլայնված կազմով կլինի, կհրավիրվեն կառավարության ներկայացուցիչներ եւս:


20.02.2006
Նպատակ ունենալով Եվրամիության անդամակցության հեռանկարը
Փետրվարի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ,  դեսպան Հեյկի Տալվիտիեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանում եւ Վրաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Թորբեն Հոլթցեն, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am