Ապրիլի 20-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի նախաձեռնությամբ մասնագիտական համատեղ աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ` «միայնակ ծնող» (միայնակ մայր, միայնակ հայր) կարգավիճակը սահմանելու եւ օրենսդրական բացթողումները լրացնելու նպատակով:
Քննարկմանը ներկա են եղել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ոլորտային փորձագետներ, ինչպես նաեւ նախարարության աշխատակիցներ ու օգնականներ:
Քննարկվել են օրենսդրական փոփոխությունից առաջացող հնարավոր ռիսկերը: Քննարկման արդյունքում նախատեսվել է կատարել ոլորտային ուսումնասիրություն` ներգրավվելով մյուս գերատեսչություններին` խնդրին համակարգային լուծում տալու համար: