National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.4.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
24.04.2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 18

Ապրիլի 24-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանի ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել Կնեսետի Իսրայել-Հայաստան բարեկամության խմբի անդամները՝ բարեկամության խմբի նախագահ Մոսի Ռազի գլխավորությամբ:

Սիրիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամները՝ ղեկավար Լուսին Իսքենյանի գլխավորությամբ, եւս այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանի ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել Նիդերլանդների խորհրդարանի անդամ, կոալիցիոն Քրիստոնեական միության կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Դոն Սեդերը:

Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին, գրառում կատարել «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում: