National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.7.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
08.07.2022
ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են գալիք տարվա պետական բյուջեի նախնական քննարկումները
1 / 11

ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները Վահե Ղալումյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 8-ին քննարկել են 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակը` համապատասխան մասով:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով` 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերով նախարարությունը նախատեսել է իրականացնել 23 ծրագիր` 135 միջոցառումով, ինչի համար 2023 թ. հատկացվելու է 322,3 մլրդ, 2024-ին` 369,2 մլրդ, 2025-ին` 444,1 մլրդ դրամ: Համեմատելով` նախարարը նշել է, որ 2023 թ. համար նախատեսված գումարը 17,5 տոկոսով ավելի է 2022 թ. հատկացումից: Ոլորտում ամենախոշորը «Տարածքային զարգացում» ծրագիրն է, որի շրջանակում նախատեսված է 69,8 մլրդ դրամ դոտացիա տալ համայնքներին, ինչն 8 տոկոսով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից:

Գալիք տարում համայնքներին տրվող սուբվենցիաները կկազմեն 22 մլրդ դրամ: 2022 թ. սուբվենցիաները կազմել են 18 մլրդ դրամ: Գնել Սանոսյանը հայտնել է, որ 2023 թ. սուբվենցիոն հայտերը համայնքներից արդեն ընդունվում են: Ակնկալվում է, որ մինչեւ ընթացիկ ամսվա 15-ը 2023 թ. հայտերն ամբողջությամբ կընդունվեն: «Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» ծրագրով սահմանամերձ համայնքներին նախատեսված է հատկացնել 973 մլն դրամ, ինչն այս տարվա հատկացումից մի փոքր քիչ է:

Նախարարն անդրադարձել է նաեւ մյուս ծրագրերին: Մասնավորապես, եկող տարի հանրապետությունում շարունակվելու է դպրոցների սեյսմիկ անվտանգության ապահովման ծրագիրը: Այդ նպատակի համար կհատկացվի 11 մլրդ դրամ: 8,1 մլրդ դրամի չափով էլ Կառավարությունն աջակցություն կցուցաբերի խոշորացված համայնքներին:

Եկող տարում նախատեսվել է մոտ 10 մլրդ դրամի պետական գույք վաճառել:

Պատգամավորները նախարարից հետաքրքրվել են թափառող շների, Գյումրի եւ Վանաձոր քաղաքների բնակելի շենքերի աղբատարները փակելու, Երեւանում նորակառույց շենքերը գազաֆիկացնելու հարցերով, սահմանամերձ համայնքներում աշխատատեղեր ստեղծելու խնդրով:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախարարին առաջարկել է դիտարկել  սահմանամերձ համայնքներում հայտնի ընկերությունների մասնաճյուղեր բացելու հարցը: «Մենք գիտենք, որ Կառավարությունը ոչ թե աշխատատեղ, այլ աշխատատեղի պայման ստեղծող է: Եվ մեր հարկային արտոնություններն ու միջոցառումներն ուղղված են դրա ապահովմանը: Մենք եւ դուք չպե՞տք է գտնենք հնարավորություն, որ մեր հայտնի արտադրող ընկերությունների հետ քննարկումների արդյունքում փորձենք սահմանամերձ համայնքներում այդ ընկերությունների մասնաճյուղեր ունենալ եւ լուծել զբաղվածության խնդիրը»,- հարցրել է պատգամավորը: Ըստ նրա` որոշ հայտնի ընկերություններ կարող են դրական արձագանքել այս առաջարկին:

Համաձայնելով  պատգամավորի բարձրացրած մտահոգությունների հետ` Գնել Սանոսյանը նշել է, որ սահմանամերձ համայնքներից մարդիկ երբեմն հեռանում են ոչ թե այն պատճառով, որ բնակավայրը սահմանամերձ է, վտանգ կա եւ այլն, այլ այն պատճառով, որ սակավ են աշխատատեղերը, դպրոցներն ու մանկապարտեզները, ենթակառուցվածքները եւ այլն: «Այս մտքերն են մեզ հանգեցրել նրան, որ համայնքներում լրջագույն ուշադրություն դարձնենք միջավայրի բարեփոխմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը: Եվ պատահական չէ, որ սուբվենցիոն ծրագրերում հսկայական, մեծ տեղ է թողնված սահմանամերձ համայնքներին»,- նշել է նախարարը: Նա պարզաբանել է, որ ամիսներ առաջ Կառավարությունն իրարից առանձնացրել է «բարձրլեռնային» եւ «սահմանամերձ բնակավայրեր» հասկացությունները, ինչի արդյունքում սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագրերին Կառավարության աջակցության չափն ավելացվել է: «Գրեթե չկա ծրագիր, որ 70 եւ ավելի տոկոս չէ»,- հստակեցրել է նախարարը:

Գնել Սանոսյանը ներկայացրել է նաեւ մյուս արտոնությունները, որոնք նպատակ ունեն նպաստելու սահմանամերձ համայնքների զարգացմանը:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նախարարին առաջարկել է ուշադրություն դարձնել ջրային համակարգի զարգացման հարցին եւ որակական ցուցանիշներին: «Օրինակ` կառուցում ենք ջրամբարներ, ինչը շատ լավ է, տրամադրում ենք գումար, բայց կուզեինք իմանալ, թե դրա կառուցման արդյունքում որքա՞ն հողատարածք կջրվի, ինչքա՞ն կավելանա գյուղատնտեսության արդյունավետությունը: Այսինքն` խոսքը նման որակական ցուցանիշներին է վերաբերում»,- ասել է նա:

Գեւորգ Պապոյանը նախարարին առաջարկել է աշնանային քննարկումների ժամանակ վերոնշյալ ցուցանիշներն ավելի մանրամասն ներկայացնել խորհրդարանին:
 


08.07.2022
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում 2023 թ. պետական բյուջեի ծրագրերը
Գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու նպատակով նախատեսվում է հատկացնել  29,9 մլրդ  դրամ, որից արտաքին աղբյուրներով ֆինանսավորվող միջոցառումների համար՝ 2,5 մլրդ դրամ. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակը համապատասխան մասով քննարկելու ժամանա...

08.07.2022
Շրջակա միջավայրի նախարարության ՀՀ 2023 թ. բյուջետային հայտը ներառում է 6 ծրագիր եւ 24 միջոցառում
Շրջակա միջավայրի նախարարության կողմից ՀՀ 2023 թ. բյուջետային հայտը ներառում է գործող 6 ծրագիր եւ 24 միջոցառում, համաձայն որի՝ ներկայացված ֆինանսավորման ծավալը գործող ծրագրերի մասով կազմում է 7,496,603.9 հազար դրամ՝ առանց «Կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի պահպանման ծախսերի, ինչը 2022 թ. 6,865,538.4 հազարդ...

08.07.2022
Բեռլինում տեղի է ունեցել Խորհրդարանական փաստաթղթերի եւ հետազոտությունների եվրոպական կենտրոնի կազմակերպած աշխատաժողովը
Բեռլինում՝ Բունդեսրաթում, հունիսի 30-ից հուլիսի 1-ը տեղի է ունեցել Խորհրդարանական փաստաթղթերի եւ հետազոտությունների եվրոպական կենտրոնի (European Centre for Parliamentary Research and Documentation (ECPRD)) կազմակերպած՝ «Խորհրդարանների բյուջետային ինքնիշխանությունը» խորագրով աշխատաժողովը: Քննարկվել ե...

08.07.2022
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լիտվայի եւ Էստոնիայի դեսպաններին
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին եւ Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կա...

08.07.2022
Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Էստոնիայի հետ մենք ունենք բարեկամական հարաբերությունների շատ լավ պատմություն: Այդ պատմության հիմքերի վրա երկու երկրների համագործակցությունը զարգացնելու իրատեսական նախադրյալներ կան: Որպես Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար` կարեւորում եմ համագործակցությունը նաեւ երկու երկրների օ...

08.07.2022
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 8-ին ընդունել է Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Հանդիպման սկզբում ՀՀ ԱԺ նախագահը հետաքրքրվել է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինդզո Աբեի վիճակով, որի դեմ մահափորձ է կատարվել այսօր: Կողմերը միմյանց շնորհավորել են Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ...

08.07.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 8-ին ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության առաջնահերթություններն ու խորհրդարանական դիվանագիտության շրջանակում համագ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am