National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.12.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
22.12.2022
Կառավարության նույնանուն օրենսդրական փաթեթներով կներդրվի ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, կկարգավորվեն հարկային ոլորտի որոշակի խնդիրներ
1 / 7

Առաջարկվում է 2023-2025 թթ. ընթացքում մեր երկրում փուլային եղանակով ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» նախագծերի փաթեթը:

Ըստ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի՝ 2023 թ. հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական ծառայության, համայնքային ծառայության եւ հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները:

2024 թ. հաշվետու տարվա համար հայտարարագիր կներկայացնեն վարձու աշխատող համարված այն քաղաքացիները, որոնք տարվա ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ են ստացել:

2025 թ. հաշվետու տարվա եւ դրան հաջորդող տարիների համար հայտարարագիր կներկայացնեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բոլոր քաղաքացիները:

Փոխնախարարի հավաստմամբ առաջին ընթերցումից հետո Կառավարության ներկայացրած փոփոխությունների հիմքում հարցի վերաբերյալ աշխատանքային մի շարք քննարկումների եւ խորհրդարանական լսումների ժամանակ կատարված բանավոր եւ գրավոր առաջարկություններն են: Հստակեցվել են որոշակի դրույթներ: Համակարգի ներդրման 3-րդ փուլում միայն հայտարարագիր կներկայացնեն նոտարներն ու ՀՀ ռեզիդենտ համարվող բոլոր քաղաքացիները, ինչպես նաեւ դրսից եկամուտներ ստացողները: Անչափաս անձինք ընդհանրապես չեն ներկայացնի հայտարարագիր:

Արման Պողոսյանը նշել է, որ փոփոխությունների արդյունքում ներդրվել է պատասխանատվության նախազգուշացման ինստիտուտ: Նվազեցվել է հայտարարագիր չլրացնելու համար նախատեսված տուգանքի չափը. այն կկազմի 50 հազար դրամ: Իսկ շարունակական խախտում թույլ տվողների տուգանքի չափը 100 հազար դրամ է: Ըստ նրա՝ ծախսերն ու գույքը չեն հայտարարագրվի, միայն եկամուտներն են ենթակա հայտարարագրման: Նոր փոփոխությամբ հաշվետու տարվա մասին հայտարարագիր պետք է ներկայացվի ոչ թե մինչեւ ապրիլի 20-ը, այլ մինչեւ մայիսի 1-ը:

Ֆինանսների փոխնախարարի խոսքով հայտարարագիր ներկայացնելու համար բոլոր քաղաքացիները պատշաճ կծանուցվեն: «Առանց իրազեկվածության որեւէ մեկը չի ենթարկվի պատասխանատվության»,- ասել է Արման Պողոսյանը:

Պատասխանելով հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանի շքեղության հարկի վերաբերյալ հարցին՝ Արման Պողոսյանը նշել է, որ շատ երկրներում է գործում այդ հարկատեսակը, սակայն գործիքակազմի բացակայության պատճառով այն չի կիրառվում մեր երկրում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, շնորհակալություն հայտնելով հարցի քննարկումներին մասնակցած բոլոր կողմերին, փաստել է, որ կարճ ժամանակահատվածում կատարվել է օրենսդրական հսկայածավալ աշխատանք: Նա ընդգծել է պատասխանատվության չափի նվազեցման կարեւորությունը:

Բաբկեն Թունյանի հավաստմամբ հայտարարագրման համակարգի ներդրման նպատակներից է մարդկային կապիտալի խթանումն ու զարգացումը:

Հանձնաժողովականները երկրորդ ընթերցմամբ քննարկել են նաեւ նույնանուն՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը, որի ընդունումը պայմանավորված է հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացմամբ:

Առաջարկվում է սահմանել «ապրանքների էլեկտրոնային առեւտուր» եւ դրան առնչվող «առեւտրի էլեկտրոնային հարթակ» հասկացությունները:

Կսահմանվեն նաեւ ԵՏՄ անդամ պետություններից էլեկտրոնային առեւտրի հարթակի միջոցով անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերված եւ ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մասով էլեկտրոնային առեւտրի հարթակից ԱԱՀ հաշվարկելու ու վճարելու մասով կարգավորումներ:

Գործող Հարկային օրենսգրքով 2019 թ. հուլիսի 1-ից ձեռնարկատիրական գործունեության առարկա է համարվում ավտոմեքենայի օտարումը, եթե այն օտարվել է ձեռքբերելուց հետո 365 օրվա ընթացքում, իսկ եկամտային հարկը հաշվարկվում է 1 տոկոս դրույքաչափով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքը լրացնել նոր բովանդակությամբ՝ այն է. «Ֆիզիկական անձանց կողմից այլ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենայի օտարման դեպքում հաշվառումից հանելու համար պետական տուրքը գանձվում է հետեւյալ չափով՝ ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամ: Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից»:

Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի՝ ավտոմեքենայի օտարման դեպքում գանձվող եկամտային հարկը կփոխարինվի պետական տուրքով՝ այն վերապահելով ՀՀ ոստիկանությանը, ինչը սոցիալական առումով դրական ազդեցություն կունենա եւ կպարզեցնի 365 օրվա ընթացքում ավտոմեքենան օտարելու գործընթացը:

Նշվել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական եւ խմբագրական առաջարկություններ, որոնք ընդունվել են:

Օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:
 


22.12.2022
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Վաղարշապատի «Երջանկության ճանապարհ» ՀԿ-ի ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը դեկտեմբերի 22-ին այցելել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի «Երջանկության ճանապարհ» հասարակական կազմակերպություն: Կազմակերպության նպատակն ...

22.12.2022
Նախատեսվում է ստեղծել ինդուստրիալ կոմիտե, որը կընտրի հեռուստալսարանի չափումներ իրականացնող կազմակերպությանը
Հայաստանում հեռուստատեսային չափիչի միջոցով են որոշվում գովազդային մանրամասները: Ունենք իրավիճակ, երբ գրեթե բոլոր հեռուստաընկերությունները դժգոհ էին չափիչի աշխատանքից: Սա նաեւ խաթարում էր հեռուստաընկերությունների եւ համայնքի միջեւ ներքին համերաշխությունը: Այդ խնդիրը լուծելու համար Հանրային եւ Շանթ հե...

22.12.2022
Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն` որպես ՀՀ վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին: Որպես առանձին կառույց` Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման անհրաժեշտությունը բխում է արտաքին հետախուզական եւ հակահետախուզական բնո...

22.12.2022
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...

22.12.2022
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնություններին
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 22-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ...

22.12.2022
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:  ...

22.12.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:  ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am