National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.12.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
22.12.2022
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Վաղարշապատի «Երջանկության ճանապարհ» ՀԿ-ի ներկայացուցիչներին
1 / 7

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը դեկտեմբերի 22-ին այցելել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի «Երջանկության ճանապարհ» հասարակական կազմակերպություն:

Կազմակերպության նպատակն է աջակցել, պաշտպանել եւ ապահովել մտավոր խնդիրներ ունեցող անձանց` լիարժեքորեն եւ հավասարապես օգտվելու մարդու իրավունքներից ու հիմնարար ազատություններից, հնարավորություն ընձեռել նրանց զարգացնելու եւ օգտագործելու իրենց ստեղծագործական, գեղարվեստական եւ մտավոր ներուժը: Հատուկ մասնագետները ոչ ֆորմալ կրթության միջոցով աշխատում են մտավոր խնդիրներ ունեցող անձանց հետ, օժանդակում հասարակության մեջ նրանց լիարժեք ինտեգրմանը: Շահառուներն այստեղ անցկացնում են իրենց օրվա մեծ մասը, որոշակի հմտություններ ձեռք բերում տարբեր ոլորտներում, իրականացնում մի շարք աշխատանքներ:

Ռուստամ Բաքոյանը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից ընդգծել է մտավոր խնդիրներ ունեցող անձանց՝ հասարակություն ինտեգրվելուն խթանող քայլերի իրականացումը: Նա հավելել է, որ հավասար հնարավորություններ պետք է լինեն յուրաքանչյուրի համար եւ այդ համատեքստում կարեւորել նմանատիպ կազմակերպությունների գործունեությունը:

Պատգամավորը շրջել է ՀԿ-ում, ծանոթացել ստեղծված պայմաններին եւ հնարավորություններին, զրուցել կազմակերպություն այցելող անձանց հետ:

Անհատապես լսելով բոլորի խնդիրները՝ պատգամավորը խոստացել է կրկին այցելել, հետամուտ լինել ներառականության բարելավմանը:


22.12.2022
Նախատեսվում է ստեղծել ինդուստրիալ կոմիտե, որը կընտրի հեռուստալսարանի չափումներ իրականացնող կազմակերպությանը
Հայաստանում հեռուստատեսային չափիչի միջոցով են որոշվում գովազդային մանրամասները: Ունենք իրավիճակ, երբ գրեթե բոլոր հեռուստաընկերությունները դժգոհ էին չափիչի աշխատանքից: Սա նաեւ խաթարում էր հեռուստաընկերությունների եւ համայնքի միջեւ ներքին համերաշխությունը: Այդ խնդիրը լուծելու համար Հանրային եւ Շանթ հե...

22.12.2022
Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն` որպես ՀՀ վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին: Որպես առանձին կառույց` Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման անհրաժեշտությունը բխում է արտաքին հետախուզական եւ հակահետախուզական բնո...

22.12.2022
Կառավարության նույնանուն օրենսդրական փաթեթներով կներդրվի ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, կկարգավորվեն հարկային ոլորտի որոշակի խնդիրներ
Առաջարկվում է 2023-2025 թթ. ընթացքում մեր երկրում փուլային եղանակով ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումն...

22.12.2022
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...

22.12.2022
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնություններին
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 22-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ...

22.12.2022
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:  ...

22.12.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:  ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am