ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հետաքրքրվել է, թե ինչու է ՀՀ կառավարությունը նախընտրել ընդունել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, իսկ ՀԱՊԿ առաքելությունը՝ ոչ:
«ԵՄ դիտորդական առաքելության գործուղումը հնարավոր է դարձել, որովհետեւ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ԵՄ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ եւ համաձայնությամբ հստակ գծագրել է, թե որն է Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: