National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.2.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28
 
21.02.2023
Գործադիրն առաջարկում է կարգավորում` ուղղված սպառողների իրավունքների պաշտպանությանը
1 / 5

Քաղաքացիական օրենսգրքում, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ու «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով վերանայվում են էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերին եւ էլեկտրոնային առեւտրին վերաբերող կարգավորումները: Նախատեսվող կարգավորումներով քաղաքացին առավել պաշտպանված կլինի պայմանագրային հարաբերություններում. պայմանագրի կողմին, սպառողին առավել տեսանելի կլինի, թե ինչ հարաբերությունների մեջ է մտնում պայմանագիր կնքելիս: ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի խոսքով սա նաեւ զսպող մեխանիզմ կլինի ոչ բարեխիղճ տնտեսվարողներից քաղաքացիներին պաշտպանելու համար:

Նշվել է, որ գործող կարգավորումները հնացած են, սահմանափակ են մեկնաբանվում եւ կիրառության առումով հստակ չեն: Օրինակ՝ հստակ կարգավորված չեն ինտերնետային կայքերով, տարատեսակ էլեկտրոնային հավելվածների ու հարթակների միջոցով կնքվող պայմանագրերի դեպքերը: Ներկայումս լիարժեք կարգավորված չեն նաեւ այն հարցերը, երբ պայմանագիր կնքելիս կարեւոր նշանակության պայմանները ներկայացվում են առանձին փաստաթղթով կամ առանձին հղումով: Դրանք դրված են լինում ոչ տեսանելի որեւէ հարթակում, ինչի հետեւանքով պայմանագրի մի կողմը չի տեսնում այդ թաքնված պայմաններն ու տեղեկացված չի լինում դրանց մասին: Այս փաթեթով լուծվում են ինչպես վերոնշյալ, այնպես էլ էլեկտրոնային պայմանագրերի կնքման ոլորտի մի շարք այլ խնդիրներ:
Նախարարը նշել է, որ ԱԺ համապատասխան ստորաբաժանման ներկայացրած խմբագրական առաջարկներն ընդունվել են հեղինակի կողմից, եւ նախաձեռնությունը լրամշակվել է:

Առաջարկվող կարգավորումներն առաջին ընթերցմամբ քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 21-ի նիստում:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ առաջարկը վերաբերում է պայմանագրի ընդհանուր պայմանների կիրառելիության արդյունավետությանը: Եթե նախկին կարգավորումներով պայմանագրի անբաժանելի մաս կազմող օրինակելի պայմաններին հղում կատարելը բավարար էր այդ պայմանների պարտադիրության եւ կիրառման համար, ապա առաջարկվող դրույթներով դրանք կլինեն պայմանագրի անբաժանելի մաս եւ կիրառման ենթակա, եթե պայմանագիրը կնքելիս ապահովվում է կնքող անձի կողմից դրա ընդհանուր պայմաններին մատչելի եղանակով եւ ամբողջությամբ ծանոթանալու ու դրանց կապակցությամբ համաձայնություն տալու հնարավորությունը: Էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերի դեպքում այդ համաձայնությունը պետք է արտահայտվի դրան ուղղված հստակ գործողություն իրականացնելով:

Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեխնոլոգիական զարգացման ներկա ժամանակաշրջանում սպառողների իրավունքների պաշտպանության եւ արդար առեւտրի կանոնների համատեքստում կարեւորել է ավելի ճկուն օրենսդրության սահմանումը, սակայն, նրա գնահատմամբ, այս փոփոխությունների արդյունքում չեն կարգավորվելու հատկապես հանրային ծառայությունների ու վարկավորման ոլորտներում սպառողների իրավունքների խախտման դեպքերը:

Անդրադարձ է եղել առաջինից երկրորդ ընթերցում օրենսդրական կարգավորումներն աշխատանքային կարգով մանրամասն քննարկելու եւ լավարկելու անհրաժեշտությանը:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: 


21.02.2023
«Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով» գրառումով փոքր հուշանվերներ պատգամավորների համար. Մայրենի լեզվի միջազգային օրը խորհրդարանում
Մի՛ զլացեք կարդալ, որովհետեւ յուրաքանչյուր գրքի յուրաքանչյուր էջ ձեր առջեւ բացելու է բոլորովին այլ աշխարհ: Մենք բոլորս մանուկ հասակից ունենք նախընտրած գրքեր, որոնք սիրում ենք, եւ դրանք օրեցօր համալրվում են նորերով. ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը Մայրենի լեզվի միջազգային ...

21.02.2023
«Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մերի Գալստյանը ելույթ է ունեցել Էներգետիկ անվտանգության հանձնաժողովի նիստում
«Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը վեհաժողովի լիագումար նստաշրջանի շրջանակում փետրվարի 19-ին ելույթ է ունեցել Էներգետիկ անվտանգության հանձնաժողովի նիստում: Պատգամավորն իր ելույթում նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Ամենայն ...

21.02.2023
Բարեփոխվում է հուշարձանների պահպանությունը կանոնակարգող օրենքը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 21-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելո...

21.02.2023
Քննարկվել է օրենսդրական կարգավորում՝ միտված ընտանեկան բռնության կանխարգելմանը
Առաջարկվում է օրենսդրական կարգավորում՝ միտված ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության առավել արդյունավետ գործիքակազմ ունենալուն: Գործող օրենքով նման դեպքերի կանխարգելման երկու եղանակ է սահմանված հիմնականում: Առաջինը վերաբերում է անհետաձգելի միջամտության որոշմանը, որն անմիջականորեն կայացվ...

21.02.2023
Համաձայնագրի վավերացման արդյունքում Չինաստանը Հայաստանին 100 մլն չինական յուանի չափով անհատույց օգնություն կտրամադրի
Չինաստանի հետ համագործակցության զարգացումը ՀՀ կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է: Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ձեւավորվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, կնքվել են 5 տասնյակից ավելի համաձայնագրեր եւ հուշագրեր, անցկացվում են քաղաքական խորհրդակցություններ: Այս մաս...

21.02.2023
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

21.02.2023
Անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցներ կնախատեսվեն
Գործող կարգավորումներով ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ: Քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումների նպատակն անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախա...

21.02.2023
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽ պատգամավորների հետ
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 21-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Սիլվի Գիյոմին եւ Ֆրանսուա Ալֆոնսիին: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը ԵԽ պատգամավորների խնդրանքով ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում: ԱԺ փոխնախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լա...

21.02.2023
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

21.02.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am