National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.5.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
15.05.2023
Էլեկտրոնային առեւտրին վերաբերող կարգավորումները բերվում են ամբողջովին նոր, ժամանակակից մակարդակի
1 / 3

Գործող քաղաքացիական օրենսգիրքը որոշակիորեն կարգավորում է էլեկտրոնային պայմանագրերի վերաբերյալ հարցերը, սակայն կարգավորումները հնացած են: Նախագծերով էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերի եւ ընդհանրապես էլեկտրոնային առեւտրին վերաբերող կարգավորումները բերվում են ամբողջովին նոր, ժամանակակից մակարդակի: Միեւնույն ժամանակ, նախատեսվող կարգավորումներով քաղաքացին այսուհետ առավել պաշտպանված կլինի պայմանագրային հարաբերություններում: Սպառողին առավել տեսանելի կլինի, թե ինչ հարաբերությունների մեջ է նա մտնում պայմանագիր կնքելիս եւ ինչ պայմանների է համաձայնվում: Սպառողների իրավունքներն առավել լավ պաշտպանելու համար հստակ երաշխիքներ են նախատեսվում պայմանագրերի կնքման դեպքում: Նշել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 15-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» լրամշակված նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցողի խոսքով վերը նշված պայմանագիրն ու դրա պայմանները կազմվում են տնտեսվարողի կողմից: Սպառողը կա'մ միանում է այդ պայմանագրին, կա'մ հրաժարվում է այն կնքելուց եւ հնարավորություն չունի բանակցել կամ պայմանները փոփոխել:

«Սույն նախագիծը սահմանում է կարգավորումներ, որոնք կպաշտպանեն սպառողի շահերը»,- ընդգծել է Արդարադատության նախարարը:

Ինչ վերաբերում է հավելվածի միջոցով պայմանագիր կնքելիս որեւէ պայմանի համաձայնելուն, նախարարը նշել է, որ հավելվածում էջն ուղղակի թերթելու փոխարեն տնտեսվարողը հնարավորություն կունենա հավելյալ կոճակ սեղմելու միջոցով հստակ պատկերացում կազմել, թե ինչ պայմանների է համաձայնում: Ինչպես նաեւ, եթե հավելվածների միջոցով կնքված պայմանագրերում որեւէ պայման փոփոխության է ենթարկվում, քաղաքացին նախապես ողջամիտ ժամկետում ծանուցում է ստանալու:

Նախարարը տեղեկացրել է, որ Կառավարությունն առաջին ընթերցումից հետո ներկայացրել է գրավոր առաջարկներ, ըստ որոնց` կատարվել են որոշ խմբագրական փոփոխություններ:

Հարակից զեկույցում հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանն ընդգծել է, որ մարդիկ այսօր հիմնականում կատարում են առցանց առեւտուր, ինչի արդյունքում հավելյալ պաշտպանվածության խնդիր է առաջացել, հավելյալ կարգավորումների կարիք կա: Հարակից զեկուցողը նշել է, որ գործող կարգավորումները հնարավորություն չեն ընձեռում արդյունավետ կերպով պաշտպանել սպառողների իրավունքները, իսկ առաջարկվող կարգավորումները մանրակրկիտ նկարագրում են այն նոր հնարավորությունները, որոնք տրվում են սպառողներին:

Արուսյակ Ջուլհակյանն առաջարկել է հանձնաժողովին կողմ քվեարկել նախագծին: Նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
 


15.05.2023
2022 թ. իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքում գնաճն աստիճանաբար նվազել է՝ տարեվերջին կազմելով 8.3 տոկոս. ներկայացվել է ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
12-ամսյա գնաճը 2022 թվականի մարտից զգալիորեն ավելացել է՝ երկրորդ եռամսյակի վերջին հասնելով 10.3 տոկոսի, իսկ այնուհետեւ, իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքում, աստիճանաբար նվազել է եւ տարեվերջին կազմել 8.3 տոկոս: Այս մասին փաստել է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն ԱԺ ֆինանսավարկա...

15.05.2023
Հաշվեքննիչ պալատը 2022 թ. ընթացքում իրականացրել է 54 հաշվեքննություն. Ատոմ Ջանջուղազյան
Հաշվեքննիչ պալատը 2022 թվականին հավատարիմ է մնացել իր առաքելությանը եւ գործել է նպատակ ունենալով նպաստել հանրային ունեցվածքի կառավարումը բարելավելուն. ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 15-ի հերթական նիստում՝ ներ...

15.05.2023
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղի  համար առաջադրել է Անահիտ Թումանյանի...

15.05.2023
Ջրային պարեկային ծառայության ստեղծման օրենքի նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում
Օրենսդրական փաթեթով անհրաժեշտ օրենսդրական նախադրյալներ են ստեղծվում Գեղարքունիքի մարզի պարեկային ծառայության կազմում ջրային մասնագիտացված ստորաբաժանում ունենալու համար, որը կկարողանա Սեւանա լճի մակերեւույթին անմիջապես եւ դրա առափնյա հատվածում իրականացնել նոր, ավելի բարձր պատրաստվածություն ունեցող ծա...

15.05.2023
Գործող դատավորների նկատմամբ եւս առողջության զննության գործընթաց հարուցելու հնարավորություն է նախատեսվում
Ներկայումս «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքն անդրադարձ չի կատարում նշանակված դատավորների բժշկական զննության իրականացման կարգին, ինչի պատճառով գործնականում դժվարություններ են առաջանում գործընթացը կազմակերպելու հարցում: Բացի այդ, բացակայում է դատավորի, դատավորի թեկնածուի հավակնորդի, դատավորի...

15.05.2023
2.6 մլրդ դրամ կուղղվի շուրջ 1000 քննիչներին՝ ամսական հավելում վճարելու համար. լրացումներ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 15-ի նիստում հանձնաժողովականները մեկ րոպե լռությամբ հարգել են ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելիս ադրբեջանական սադրանքի հետեւանքով մայիսի 12-ին զոհված ժամկետային զինծառայող Նարեկ Բաղդասարյանի հիշատակը: «Քննչական կոմիտեի քննիչները վերջին տարիներին...

15.05.2023
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

15.05.2023
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

15.05.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am