National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.5.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
15.05.2023
2022 թ. իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքում գնաճն աստիճանաբար նվազել է՝ տարեվերջին կազմելով 8.3 տոկոս. ներկայացվել է ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
1 / 6

12-ամսյա գնաճը 2022 թվականի մարտից զգալիորեն ավելացել է՝ երկրորդ եռամսյակի վերջին հասնելով 10.3 տոկոսի, իսկ այնուհետեւ, իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքում, աստիճանաբար նվազել է եւ տարեվերջին կազմել 8.3 տոկոս: Այս մասին փաստել է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 15-ի նիստում՝ ներկայացնելով ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

Նշվել է, որ իրականացվող հետեւողական դրամավարկային քաղաքականության ազդեցությամբ 2023 թվականի երկրորդ կեսից գնաճի տեմպն աստիճանաբար կթուլանա եւ կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ:

2022 թվականի մարտից դեկտեմբեր ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի անվանական արժեւորումը կազմել է մոտ 20 տոկոս՝ էականորեն նպաստելով արտաքին պահանջարկի ազդեցությամբ գնաճային միջավայրի ընդլայնման մեղմմանը:

ԿԲ նախագահի տեղակալը նաեւ նշել է, որ Հայաստանում պահպանվում են տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպերը, որոնց էականորեն նպաստում են ծառայությունների ոլորտում ձեւավորված արտաքին բարձր պահանջարկը, ինչպես նաեւ շինարարության ճյուղի աճը:

Նշվել է, որ 2022 թվականին ՀՀ մակրոտնտեսական միջավայրը եւ հատկապես գնաճային զարգացումները մեծապես կրել են փետրվարի վերջից սրված ռուս-ուկրաինական հակամարտության, Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառված տարբեր պատժամիջոցների եւ դրանցից ածանցված աննախադեպ մեծ անորոշությունների ազդեցությունները:

2022 թվականի ընթացքում միջազգային այցելուների եւ ֆինանսական հոսքերի էական աճի արդյունքում ՀՀ դրամի փոխարժեքն անվանական եւ իրական արտահայտությամբ էականորեն արժեւորվել է:

Նշվել է նաեւ, որ արտաքին պահանջարկի աճին զուգահեռ դրսեւորվող ՀՀ դրամի արժեւորումը, 2022 թվականի երրորդ եռամսյակից սկսած, նշանակալիորեն զսպել է ներմուծված ապրանքների գների աճը:

2022 թվականի չորրորդ եռամսյակում տնտեսական աճը կազմել է 12.8 տոկոսը, որը փոքր-ինչ ցածր է եղել ԿԲ նախորդ ծրագրի գնահատականից, սակայն դեռեւս մնում է բարձր: Վերջինիս հիմնականում նպաստել է ծառայությունների ոլորտում պահպանվող բարձր արտաքին պահանջարկը:

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալը պատասխանել է հանձնաժողովականների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են գնաճին, դրամի արժեւորմանը, դրամավարկային քաղաքականությանը, միջազգային ներդրումներին եւ այլն:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանի եւ Դավիթ Առուշանյանի հարցերն առնչվել են մեր երկրի նկատմամբ հնարավոր սանկցիաների կիրառմանը: Արմեն Նուրբեկյանը պատասխանել է, որ սանկցիաները մեզ համար առաջնահերթություն են, ամեն ինչ արվում է, որպեսզի Հայաստանի ֆինանսական համակարգը զերծ մնա սանկցիաներից: «Կառավարության գործընկերների հետ համատեղ շարունակական քննարկումներ ենք ունենում այդ հարցով»,- ասել է Արմեն Նուրբեկյանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դրական է գնահատել ԿԲ-ի հաշվետվությունը, առաջարկել է օրենսդրորեն կարգավորել կառուցապատման հետ կապված առկա խնդիրները՝ խուսափելու համար այս ոլորտում հնարավոր ճգնաժամից:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը խոսել է շինարարության ոլորտի խնդիրներից, կիսվել մտահոգություններով: «Մեզանում առկա է ստանդարտների խնդիր: Այդ հարցը պետք է լուծվի, քանի որ յուրաքանչյուր ստանդարտ իր հետ ռիսկեր է նվազեցնում»,- շեշտել է հանձնաժողովի նախագահը:

ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ընդունվել է ի գիտություն:

Նշենք նաեւ, որ հանձնաժողովը որոշում է կայացրել մայիսի 18-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրելու վերաբերյալ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում 2022 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների մասին Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը քննարկելու նպատակով:


15.05.2023
Հաշվեքննիչ պալատը 2022 թ. ընթացքում իրականացրել է 54 հաշվեքննություն. Ատոմ Ջանջուղազյան
Հաշվեքննիչ պալատը 2022 թվականին հավատարիմ է մնացել իր առաքելությանը եւ գործել է նպատակ ունենալով նպաստել հանրային ունեցվածքի կառավարումը բարելավելուն. ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 15-ի հերթական նիստում՝ ներ...

15.05.2023
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղի  համար առաջադրել է Անահիտ Թումանյանի...

15.05.2023
Ջրային պարեկային ծառայության ստեղծման օրենքի նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում
Օրենսդրական փաթեթով անհրաժեշտ օրենսդրական նախադրյալներ են ստեղծվում Գեղարքունիքի մարզի պարեկային ծառայության կազմում ջրային մասնագիտացված ստորաբաժանում ունենալու համար, որը կկարողանա Սեւանա լճի մակերեւույթին անմիջապես եւ դրա առափնյա հատվածում իրականացնել նոր, ավելի բարձր պատրաստվածություն ունեցող ծա...

15.05.2023
Գործող դատավորների նկատմամբ եւս առողջության զննության գործընթաց հարուցելու հնարավորություն է նախատեսվում
Ներկայումս «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքն անդրադարձ չի կատարում նշանակված դատավորների բժշկական զննության իրականացման կարգին, ինչի պատճառով գործնականում դժվարություններ են առաջանում գործընթացը կազմակերպելու հարցում: Բացի այդ, բացակայում է դատավորի, դատավորի թեկնածուի հավակնորդի, դատավորի...

15.05.2023
Էլեկտրոնային առեւտրին վերաբերող կարգավորումները բերվում են ամբողջովին նոր, ժամանակակից մակարդակի
Գործող քաղաքացիական օրենսգիրքը որոշակիորեն կարգավորում է էլեկտրոնային պայմանագրերի վերաբերյալ հարցերը, սակայն կարգավորումները հնացած են: Նախագծերով էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերի եւ ընդհանրապես էլեկտրոնային առեւտրին վերաբերող կարգավորումները բերվում են ամբողջովին նոր, ժամանակակից մակարդակ...

15.05.2023
2.6 մլրդ դրամ կուղղվի շուրջ 1000 քննիչներին՝ ամսական հավելում վճարելու համար. լրացումներ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 15-ի նիստում հանձնաժողովականները մեկ րոպե լռությամբ հարգել են ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելիս ադրբեջանական սադրանքի հետեւանքով մայիսի 12-ին զոհված ժամկետային զինծառայող Նարեկ Բաղդասարյանի հիշատակը: «Քննչական կոմիտեի քննիչները վերջին տարիներին...

15.05.2023
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

15.05.2023
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

15.05.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am