National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.9.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
14.09.2023
Հայաստանի նպատակներից մեկը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելն է. Արուսյակ Ջուլհակյան
1 / 5

Սեպտեմբերի 14-ին տեղի են ունեցել ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցները: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավորներից լրագրողը հետաքրքրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքվելիք խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններով, որի առնչությամբ երեկ ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ կողմերին դեռեւս չի հաջողվում առանցքային հարցերի շուրջ համաձայնության գալ:

Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք սա, ինչպես նաեւ  սահմանին ադրբեջանական զորքերի կուտակումները նշանակո՞ւմ են, որ բանակցությունները փակուղի են մտնում:

Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքով կողմերը բավականին բարդ գործընթացի մեջ են գտնվում երկար ժամանակ, եւ որեւէ մեկը չի ասել, որ խաղաղության  հարաբերությունների կարգավորման փաստաթուղթը հեշտ է տրվելու, քանի որ բազմաթիվ դրվագներում կողմերի մոտեցումները հեռու են իրարից: «Ճիշտ եք, հինգերորդ շրջափուլն է, որ առաջարկներով փոխանակվում ենք: Հիմա ստացել ենք Ադրբեջանի առաջարկները, դրանք կուսումնասիրվեն մեր կողմից,  գործընթացը շարունակվում է: Բանակցությունները  փակուղում չեն գտնվում, որքան էլ որ բարդ է իրավիճակը, եւ ինչպես ճշգրիտ նշեցիք՝ սահմանին  ադրբեջանական զորքերի կուտակումներ կան»,-ասել է նա:

Լրագրողը նաեւ հարցրել է, թե ինչպե՞ս է արձագանքել Ադրբեջանը հայկական կողմի առաջարկներին:

Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ վերջին առաջարկների վերաբերյալ դեռեւս տեղեկություններ չկան: «Կան կետեր, որոնց շուրջ համաձայնության դեռեւս չենք կարողանում հասնել,  բայց շարունակում ենք բանակցել, քանի որ ասել  ենք, որ Հայաստանի  նպատակներից մեկը  տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելն է: Չնայած  այն հանգամանքին, որ բարդություններ են առաջանում, որ բանակցությունների մյուս կողմը՝ Ադրբեջանը,  միշտ չէ, որ կառուցողական է լինում, շատ հաճախ ապակառուցողական է  լինում՝ մենք չպետք է մեր նպատակներից շեղվենք, եւ պետք է շարունակենք աշխատանքները խաղաղության եւ կայունության հասնելու ուղղությամբ, եւ այդ աշխատանքները շատ դեպքերում պետք է ծավալենք մեր միջազգային գործընկերների հետ»,-ընդգծել է նա:

Հարց է հնչել Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ: Արուսյակ Ջուլհակյանի խոսքով Հայաստանը շարունակում է պնդել, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի:  «Հայաստանի Հանրապետությունը նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած կողմ է, եւ մենք մեր ստորագրության տերն ենք: Հետեւաբար, Հայաստանը շարունակում է պնդել եւ շարունակելու է պնդել Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ ազատ տեղաշարժի հարցում: Այդ առումով մենք աշխատում ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ: Շարունակելու ենք այդ ուղղությամբ կիրառել թե՛ քաղաքական, թե՛ իրավական գործիքակազմերը: Գիտեք, որ միջազգային երկու դատական ատյաններից  արդեն ունենք  մի քանի միջանկյալ որոշումներ, եւ շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատանքները»,-նշել է պատգամավորը:

Աղդամի ճանապարհի բացմանն առնչվող հարցի կապակցությամբ էլ  պատգամավորները, հղում անելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, նշել են, որ դրա վերաբերյալ քննարկումներն ու որոշումները Հայաստանի տիրույթում չեն, ուստի այդ հարցը պետք է ուղղել  ԼՂ իշխանություններին: Փաստաթղթում պարզ գրված է, որ Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուսական  խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, եւ Ադրբեջանն էլ պետք է ապահովի երկու ուղղություններով ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով:

Անդրադառնալով պայմանագրի շուրջ տարաձայնությունների վերաբերյալ հարցին՝ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ հիմնական, ամենագլխավոր  կետերը վերաբերում են փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմանը, ԼՂ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության իրացմանը, ՀՀ-ի ինքնիշխանության եւ սուվերենության պահպանմանը: «Սրա տակ կան, բնականաբար,  բացվածքներ, դետալներ, որոնց մասին այս պահին հրապարակային խոսելու կարիք չկա»,-ասել է նա: Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ   խաղաղության պայմանագրում պետք է հստակ մեխանիզմներ եւ երաշխիքներ լինեն, որոնք կապահովեն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: «Դուք գիտեք, որ փոխադարձաբար պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի ղեկավարի  միջեւ տարածքային ամբողջականության ճանաչելու մասին, բայց մինչեւ այս պահն այդ պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել»,-պարզաբանել է նա: 


14.09.2023
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եւ «Berlin Economics» անկախ խորհրդատվական կազմակերպության միջեւ համագործակցության հուշագիր է կնքվել
«Berlin Economics» անկախ խորհրդատվական կազմակերպությունն ու ՀՀ կառավարությունը տեւական ժամանակ է համագործակցում են: Նախորդ տարի Գերմանիա այցի ժամանակ մենք՝ խորհրդարանականներս եւս ցանկություն հայտնեցինք, որ «Berlin Economics»-ը համագործակցի ՀՀ ԱԺ հետ, վերլուծություններ կատարի նաեւ մեզ համար: Ուրախութ...

14.09.2023
Սարգիս Խանդանյանը եւ Վլադիմիր Վարդանյանը ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրել են տարածաշրջանային մարտահրավերները
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը սեպտեմբերի 14-ին հանդիպել են Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի գլխավորած պատվիրակության հետ: «Ֆրա...

14.09.2023
Հանրապետության ամբողջ ներուժը պետք է ուղղվի պաշտպանական կարողությունների հզորացմանը. Սեյրան Օհանյան
ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար սկսվել է բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում: Աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանային իրադարձությունները եւ մեր շուրջը գոյություն ունեցող անվտանգության միջավայրը՝ արտաքին եւ ներքին սպառնալիքները, ստիպում են,...

14.09.2023
Թագուհի Թովմասյանը ներկայացրել է իր դիտարկումները ներքաղաքական եւ տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ
Սեպտեմբերի 14-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ներկայացրել է իր դիտարկումները ներքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Նրա հավաստմամբ Լեռնային Ղարաբաղն ու այնտեղ ապրող մեր հայրենակիցներն այս պահին կյանքի եւ մահվան...

14.09.2023
Եկել եմ Ֆրանսիայի աջակցությունը փոխանցելու Հայաստանին. Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը` Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին: Ջերմորեն ողջունելով  հյուրին` Ալեն Սիմոնյանը նշել է, որ այս այցը հնարավորություն կընձեռի տեղում ծանոթանալու վերջին զարգացումներին: Այս համատեքստ...

14.09.2023
Ֆրանսիայի ԱԺ պատվիրակության անդամները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեր երկիր է այցելել Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի գլխավորած պատվիրակությունը: Սեպտեմբերի 14-ին պատվիրակության անդամներն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am