National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.10.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
18.10.2010
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում սկսվեցին «ՀՀ 2011թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
1 / 4

Հոկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում սկսվեցին «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները:  ումարվեց ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցում էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, օրենսդիր եւ գործադիր մարմնի ներկայացուցիչներ, լրագրողներ:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց 2011 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման եւ հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները` համոզմունք հայտնելով, որ 2011 թ. պետական բյուջեն կգերակատարվի, երկիրը կունենա ավելի բարձր տնտեսական աճ, քան նախատեսված է բյուջեի նախագծով, որի համար կան հիմքեր եւ առաջին հերթին դա պայմանավորված է համաշխարհային տնտեսության նոր, բարենպաստ  իրավիճակով եւ կատարված հակաճգնաժամային միջոցառումներով:

Վարչապետը տեղեկացրեց, որ բյուջեի նախագիծը կազմելիս հաշվի են առնվել միջնաժամկետ ծրագրի արդյունքները եւ կայուն մակրոտնտեսական ցուցանիշները: 2011 թվականի համար իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 4.6 տոկոսի չափով: Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 850.0 մլրդ դրամի, իսկ ծախսերի ծավալը`  998.6 մլրդ դրամի չափով: 2011 թվականին պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերությունը կկազմի 22.6%: Վերջին տարիների ընթացքում սպառողական գները հիմնականում կայուն են եղել` չգերազանցելով 4+/-1.5 տոկոս նպատակային միջակայքը, ինչը հիմնականում կպահպանվի նաեւ 2011 թվականին:

ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը 2011թ.-ին հիմնականում նպատակաուղղված է լինելու տնտեսության դիվերսիֆիկացման խորացմանը եւ արտա-հանման կողմնորոշման ընդլայնմանը, իրականացվող տնտեսական քաղաքականության  սոցիալական ուղղվածության խորացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, գործարար եւ ներդրումային միջավայրի էական բարելավմանը, տնտեսական աճը ապահովելու համար լրացուցիչ խթանների բացահայտմանն ու ներդրմանը` զուգահեռաբար իրականացնելով զարգացմանն ուղղված արդեն իսկ մեկնարկած բարեփոխումները եւ առաջնահերթ քաղաքա-կանությունները:

Կշարունակվեն աշխատանքներն ուղղված “Պետական-մասնավոր համագործակ-ցության” հայեցակարգով նախատեսված դրույթների իրականացմանը, ինչը ներառում է օրենսդրական հիմքի եւ ինստիտուցիոնալ շրջանակի ձեւավորման միջոցառումները:

Կշարունակվեն աշխատանքները ազատ տնտեսական գոտիների ստեղծման ուղղությամբ, ինչը կնպաստի ավելացված արժեքի շղթայի ձեւավորմանը: Մասնավորապես հայկական մրգերի եւ բանջարեղենի բրենդի ձեւավորման եւ արտահանման խթանման նպատակով աշխատանքներ կիրականացվեն Զվարթնոց օդանավակայանին հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու հիմնման, մարզերում գյուղմթերքների հավաքման կենտրոնների ստեղծման եւ համապատասխան օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ: Հատուկ ուշադրություն կդարձվի տուրիզմի ու դրան առնչվող  համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը:

Վարչապետի գնահատմամբ` բյուջեի կատարողականը ռիսկային չի լինի, եղած ռիսկերն էլ կլինեն վերահսկելի ու կառավարելի:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրեց ՀՀ տնտեսական եւ հարկաբյուջետային հիմնական ցուցանիշների, ինչպես նաեւ ծախսերի  կանխատեսումները: Ըստ նրա` հիմք ընդունելով ՀՀ կառավարության գործունեության ծրագրի դրույթները եւ դրա իրականացումն ապահովող միջոցառումները, ինչպես նաեւ հաշվի առնելով ընթացիկ տարում արձանագրված տնտեսական զարգացումների միտումները` 2011թ.-ին ՀՀ կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը հիմնականում միտված է լինելու հակաճգնաժամային քաղաքականությունից դեպի կայուն տնտեսական զարգացմանը վերադառնալուն` իրականացնելով զարգացմանն ուղղված առաջնահերթ բարեփոխումներ:

2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 3.1 տոկոս: 2010 թվականի արդյունքներով սպասվում է շուրջ 2.7 տոկոս տնտեսական աճ, բյուջեի հիմքում դրված 1.2 տոկոսի դիմաց:

2011 թվականի համար իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 4.6 տոկոսի չափով: Ընդ որում, արդյունաբերությունը կաճի 4.6 տոկոսով, գյուղատնտեսությունը 10 տոկոսով, շինարարությունը 2 տոկոսով, ծառայությունները 3.9 տոկոսով եւ զուտ անուղղակի հարկերը 4 տոկոսով:

2011 թվականի համար ծրագրված հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 650.0 մլրդ դրամ մակարդակը գերազանցում է 2010 թվականի համադրելի սպասողականը` 58.0 մլրդ դրամով: 2011 թվականի համար ծրագրված եւ 2010 թվականի համադրելի սպասողական հարկային եկամուտների եւ պետական տուրքերի գումարի հարաբերության ցուցանիշները ՀՆԱ-ի նկատմամբ կկազմեն համապատասխանաբար` 17.3% եւ 17.1%:

Նախորդ տարիների հավաքագրման եւ մակրոտնտեսական միջավայրի զարգացման միտումների հիման վրա հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2011 թվականի համար ծրագրվել են 614.1 մլրդ դրամի չափով:

Վարչարարական միջոցառումների իրականացումից 2011 թվականին ակնկալվում է հավաքագրել 15.3 մլրդ դրամ:

2011 թվականի համար ավելացված արժեքի հարկի գծով ծրագրվել են 20.6 մլրդ դրամի չափով լրացուցիչ մուտքեր:

Նախագծով պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի մուտքերը գնահատվել են 123.4 մլրդ դրամի, 2010 թվականի համար հաստատված եւ սպասողական 105.2 մլրդ դրամի դիմաց:

ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրավորվել է 998.6 մլրդ դրամի չափով: Ծախսերի ամբողջ ծավալի 83.6 %-ը կամ 835.3 մլրդ դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին, 16.4 %-ը կամ 163.3 մլրդ դրամը` ոչ ֆինանսական ակտիվների գծով զուտ ծախսերին: ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծի ծախսային մասը ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի հաստատված մակարդակի համեմատ ավելացել է շուրջ 63.1 մլրդ դրամով:

Սոցիալ-մշակութային ճյուղերի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, հանգիստ, մշակույթ, սպորտ) տեսակարար կշիռը բյուջետային ծախսերի ամբողջ ծավալում կազմում է 46.2%, պաշտպանության, հասարակական կարգի պահպանության եւ ազգային անվտանգության ապահովման ոլորտներինը` 18.8 %, տնտեսության ճյուղերինը` 15.6%, պետական պարտքի սպասարկմանը`  4.5%, համայնքների բյուջեներին ՀՀ պետական բյուջեից պաշտոնական դրամաշնորհների տրամադրմանը` 3.3%, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի ձեւավորմանը` 2.6%:

Պարոն Դավթյանի տեղեկացմամբ` կշարունակվի ավանդների փոխհատուցման ծրագիրը, զգալիորեն կավելանան առողջապահության, գիտության եւ կրթության ոլորտի ծախսերը, իսկ մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձերը կբարձրանան միջինը 15%-ով: Պաշտպանության նախարարության ծախսերը կավելանան 4,5 մլրդ դրամով:

Բանախոսի հույս հայտնեց, որ 2011 թ. սպասվող տնտեսական աճի ցուցանիշները ավելի բարձր կլինեն, քան նախատեսված է բյուջեի նախագծով:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրեց 2011 թ. բյուջեի նախագծի վերաբերյալ ՀՀ ԿԲ-ի եզրակացությունը: Մասնավորապես նա նշեց, որ ողջունելի են կառավարության ջանքերը բյուջեի պակասուրդի կրճատման եւ ֆինանսավորման ներքին աղբյուրների տեսակարար կշռի ավելացման առումով, ինչը հնարավորություն կտա առանց արտաքին պարտքի բեռի էական աճի միջինժամկետ հատվածում ապահովել տնտեսության կայուն զարգացում: Միաժամանակ հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության արդյունավետ կոորդինացումը կշարունակի նպաստել մակրոտնտեսական կայունությանը. արդյունքում գնաճը աստիճանաբար կնվազի եւ 2011 թ, ընթացքում գնաճը կձեւավորվի նպատակային 4+/-1,5 տոկոս միջակայքում:

Հոկտեմբերի 19-ից «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները կշարունակվեն ԱԺ մշտական հանձնաժողովներում:


18.10.2010
ՀՀ ԱԺ Պատվո մեդալ` Լիտվայի Սեյմասի փոխնախագահին
Հոկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Լիտվայի Սեյմասի (խորհրդարանի) փոխնախագահ, Լիտվա- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ալգիս Կաշետային: Հանդիպումից հետո տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն. Լիտվայի Սեյմասի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման եւ հաստատ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am