National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.10.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
21.10.2010
Շարունակվում են բյուջետային քննարկումները
1 / 8

Հոկտեմբերի 21-ին շարունակվեցին 2011 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկումները ՀՀ ԱԺ  սոցիալական հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Նիստը նախագահում էին հանձնաժողովների նախագահներ Հակոբ Հակոբյանը եւ Գագիկ Մինասյանը: Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ, ոլորտի պատասխանատուներ:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեցին 2011 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով սոցիալական ոլորտի վերաբերյալ ֆինանսական ցուցանիշները եւ նախատեսված ծրագրերը:

Ըստ այդմ` 2011 թվականին ՀՀ պետական բյուջեի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն շուրջ 272.0 մլրդ դրամ, որը կազմում է ընդհանուր ծախսերի 27.2 տոկոսը: Ծախսերն ընթացիկ տարվա բյուջեի նկատմամբ աճելու են 27.6 մլրդ դրամով, ինչը պայամանավորված է կենսաթոշակների, պետական նպաստների եւ խնամքի իրականացման ծրագրերով:

2011 թվականին նախարարության եւ սոցիալական ապահովության պետական ծառայության միջոցով կիրականացվեն 96 ծախսային ծրագրեր, որոնցով նախատեսված միջոցները կազմելու են 269.3 մլրդ դրամ կամ սոցիալական պաշտպանության ոլորտով նախատեսված ծախսերի 99 տոկոսը: Մնացած 2.7 մլրդ դրամի ծախսերն իրականացվելու են պետական այլ մարմինների միջոցով:

Նախատեսվում է 2011 թվականից գործարկել կամավոր կենսաթոշակային համակարգը: Այս տարվա նոյեմբերի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը կբարձրացվի 2500 դրամով, ինչի արդյունքում կենսաթոշակի միջին չափը կհասնի 28187 դրամի:

Կպահպանվի երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, որն առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում կլինի 50 հազար դրամ, երրորդ եւ ավելի երեխայի ծննդյան դեպքում` 430 հազար դրամ: 

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում , որը նախագահում էին Ռա??ֆիկ Պետրոսյանը եւ Գագիկ Մինասյանը քննարկվեց «2011 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բյուջետային ֆինանսավորման հարցերը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ  2011թ. մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պահպանման ծախսերը կազմելու են 163 մլն 436500 դրամ, որը 38 մլն դրամով ավել է 2010 թ. համեմատ:

Տեղեկացվեց, որ պետական բյուջեի նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել «Մարդու իրավունքների  պաշտպանի մասին» ՀՀ օրենքում, որը, համաձայն օրենսդրության, պետք է քննարկվի մինչեւ բյուջեի քվեարկությունը, դրանով կկարգավորվի ինչպես մարդու իրավունքների պաշտպանի, այնպես էլ աշխատակազմի աշխատողնների աշխատավարձի հարցը:

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը  աշխատավարձերը բարձրացնելու խնդրանքը բավարարելու եւ առաջարկները հաշվի առնելու համար: 
  
Նույն օրը տեղի ունեցավ նաեւ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի  ու ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը` Հրայր Կարապետյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ  քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծով նախատեսված արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության  ծառայության ֆինանսավորման հարցը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրեց վերը նշված ոլորտներին բյուջեի նախագծով նախատեսված ֆինանսական հատկացումների համառոտ նկարագիրը, իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը եւ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրին բյուջետային ֆինանսավորումն ըստ ոլորտների:

Ըստ ներկայացված ցուցանիշների`     ՀՀ ոստիկանության 2011 թվականի պահպանման ծախսերը նախատեսվել են 23,605.4 մլն դրամի չափով, որն ամբողջությամբ ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը: ՀՀ Ոստիկանության 2011 թվականի պահպանման ծախսերը 2010 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ աճել են 1,048.3 մլն դրամով:  Միջին աշխատավարձը 115 հազ. դրամ է:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվել է 1,9 մլրդ դրամ, որից 592 մլն դամը պահպանման ծախսերն են:

Հայաստանի փրկարար ծառայության ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 3,910.9 մլն դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը: Հայաստանի փրկարար ծառայության 2011 թվականի պահպանման ծախսերը 2010 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ նվազել են 245.2 մլն դրամով, որը պայմանավորված է Հայաստանի փրկարար ծառայությունից Պետական հրդեհային տեսչությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ տեղափոխելով:

Աշխատողների աշխատավարձերի, հավելավճարների եւ քաղաքացիական ծառայողների պարգեւատրումները ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել են 2,900.6 մլն դրամի չափով;

Ազգային անվտանգության ծառայության 2011 թվականի պահպանման ծախսերը նախատեսվել է 10,608.4 մլն դրամ, որից 10,313.4 մլն դրամն ուղղվելու է ընթացիկ ծախսերի, իսկ 295.0 մլն դրամը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ֆինանսավորմանը:  2011 թվականի համար ծրագրավորված գումարները 2010 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ աճել են 872.5 մլն դրամով:

Աշխատողների աշխատավարձերը եւ հավելավճարները 2011 թվականին ծրագրավորվել են 6,572.5 մլն դրամի չափով, որը 2010 թվականի պետական բյուջեի նկատմամբ ավել է նախատեսվել 611.6 մլն դրամով 
  
«Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծով նախատեսված պաշտպանության նախարարության  եւ պետական ռեզերվների  ֆինանսավորմանը նվիրված համատեղ նիստը դռնփակ էր:


21.10.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Հայաստանում տնտեսագիտական բարձրագույն կրթության 90 եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 80-ամյակներին նվիրված հանդիսավոր նիստին
Հոկտեմբերի 21-ին  Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում նշվեցին Հայաստանում տնտեսագիտական բարձրագույն կրթության 90 եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 80-ամյակները: Հանդիսավոր նիստին  ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ, Հայաստանի պետական...

21.10.2010
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:Տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` Գագիկ Մինասյանի նախագահությամբ: «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենքի նախագիծը քննարկվեց ...

21.10.2010
ԵԽ Գլխավոր քարտուղարի հանդիպումները խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ
Հոկտեմբերի 21-ին ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Գրիգորյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը եւ ՕԵԿ խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանը Ազգային ժողովում հանդիպեցին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Նաիրա Զոհրաբյանը պարոն Յագլանդի խնդրանքով ներկայացրեց ԵԽԽՎ վերջին ...

21.10.2010
ԱԺ նախագահը ընդունեց ԵԽ Գլխավոր քարտուղարին
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Ողջունելով ԵԽ Գլխավոր քարտուղարին` Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց նրա այցը Հայաստան  եւ նրա մասնակցությունը Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումին: ԱԺ նախագահ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am