National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.4.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
06.04.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգեւատրեց կին գործիչների
1 / 3

Ապրիլի 6-ին խորհրդարանում էին հյուրընկալվել տարբեր ոլորտներ ներկայացնող կանայք, ովքեր Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից պարգեւատրվել են Ազգային ժողովի Պատվո մեդալով: Հանդիսավոր պայմաններում մեդալները նրանց հանձնեց անձամբ ԱԺ նախագահը: Շնորհավորելով մշակույթի, կրթության, առողջապահության եւ ոստիկանության ոլորտները ներկայացնող, Հայաստանի մարզերից ու մայրաքաղաքից ժամանած կանանց` Հովիկ Աբրահամյանն ասաց. 
  
«Սիրելի կանայք,

Ես հաճախ եմ Ոսկեզօծ այս սրահում ընդունում տարբեր գործիչների, պատվիրակությունների: Բայց այսօր այս սրահը մի տեսակ հատուկ լույսով եւ ջերմությամբ է ողողված, եւ դա, սիրելի կանայք, ձեր լույսն ու ջերմությունն է:

 Երբ իմ նախաձեռնությամբ, որին միացան խորհրդարանի իմ գործընկերները, մենք հայ տոնացույցը լրացրեցինք, իմ գնահատմամբ, կարեւորագույն տոներից մեկով, նշելով «Ընտանիքի օրը», մենք ձեզանից յուրաքանչյուրի, մեր բոլոր մայրերի եւ կանանց կերպարն ենք  նկատի ունեցել` որպես հայ ընտանիքի հենասյուն եւ պահապան:

Այսօր ես իրապես հպարտ  եմ, որ ձեր ջերմությամբ ողողված այս դահլիճում կարող եմ իմ` որպես Ազգային ժողովի նախագահի, որպես հայ տղամարդու երախտիքի խոսքն ուղղել ձեզ, սիրելի կանայք: Անկեղծ լինեմ` ինձ համար այդ բաժանումը` մարտի 8-ից ապրիլի 7, մի քիչ պայմանական է, քանզի մենք հայ մորը, հայ կնոջը պիտի գնահատենք ու արժանին մատուցենք միշտ: Որովհետեւ հայ կինը եղել է, կա, ու ես վստահ եմ, մշտապես լինելու է մեր հոգսերի, մեր ապրումների եւ մեր նվաճումների փարոսը:

Սիրելի կանայք, երբ ես տեսնում եմ, թե հայ կինն այսօր ինչ բարձունքների է հասել մեր երկրի զարգացման եւ առաջընթացի ցանկացած ոլորտում, ես գնահատում եմ այն մեծ եւ անփոխարինելի ներուժը, որ կա յուրաքանչյուր հայ կնոջ մեջ, լինի ուսուցիչ, մշակույթի գործիչ, զինվորի մայր, թե քաղաքական գործիչ:

Անկեղծ լինեմ, ես մշտապես այն զգացողությունն ունեմ, թե մենք` հայ տղամարդիկս, ինչ-որ բան միշտ պակաս ենք անում մեր մայրերի, կանանց, դուստրերի եւ քույրերի համար, եւ դա վստահաբար այդպես է: Որովհետեւ դուք սերմանում եք մեզանում ներդաշնակություն, համերաշխություն, հանդուրժողականություն, սեր եւ ջերմություն:

Սիրելի կանայք, դուք արժանի եք առանձնակի մեծարանքի եւ ուշադրության, եւ ես այսօր իմ անկեղծ շնորհակալությունն ու շնորհավորանքն եմ ուղղում բոլոր  այն կանանց, ովքեր դաստիարակում եւ դեպի մեծ կյանք են ճանապարհում մեր երեխաներին, ովքեր զբաղված են գիտությամբ, կրթությամբ, առողջապահությամբ, մշակույթով: Ովքեր դաստիարակում են ապագայի հայ քաղաքացուն, հայ զինվորին: Միայն հայ մայրը կարող է թշնամու գնդակից զոհված իր զինվոր որդու մահից հետո ասել, որ հպարտ է, որովհետեւ իր որդին զոհվել է հանուն հայրենիքի: Եւ երբ ես օրեր առաջ լսում էի հայ մոր այդ խոսքերը, կրկին համոզվեցի, որ մենք անպարտելի ենք: Որովհետեւ ունենք նման անձնազոհ մայրեր, ովքեր հաղթահարելով հոգու ցավն ու վիշտը` կարող են նման բառեր ասել:

Սիրելի կանայք, այսօր ինչ էլ ասենք ձեր մասին, քիչ  ու պակաս է լինելու: Որովհետեւ դեռ դարեր առաջ հույն փիլիսոփան է ասել, թե մարդկային ողջ կյանքն անգամ բավարար չէ մեր մայրերին, կանանց ու քույրերին արժանին մատուցելու:

Ուստի շնորհակալ ենք, որ դուք կաք եւ մեր ամեն օրը դարձնում եք ավելի ջերմ ու բարի:

Շնորհավորում եմ ձեզ Ազգային ժողովի Պատվո մեդալին արժանանալու առիթով, ցանկանում եմ, որ միշտ լինեք ժպտադեմ, գեղեցիկ ու երջանիկ»:

Հանդիսավոր արարողությանը հաջորդած անկաշկանդ ու ջերմ զրույցի ընթացքում պարգեւատրվածներն իրենց շնորհակալությունը հայտնեցին Ազգային ժողովի նախագահին` շնորհավորանքների,  ցուցաբերված ուշադրության, վերաբերմունքի ու գնահատականի համար: Արարողության ավարտին նրանք լուսանկարվեցին ԱԺ նախագահի հետ:


06.04.2011
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց ժողովրդական դերասանուհի Սվետլանա Գրիգորյանին
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 6-ին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելեց ժողովրդական դերասանուհի Սվետլանա Գրիգորյանին: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի վաստակաշատ դերասանուհին խորհրդարանի նախագահի կողմից պարգեւատրվել էր Ազգային ժողովի Պա...

06.04.2011
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Ապրիլի 6-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am