National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.4.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
06.04.2011
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Ապրիլի 6-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը նշեց, որ առաջարկվում է քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով որպես պատիժ սահմանել ազատազրկում ութից տասնհինգ տարի ժամկետով` նախկին վեցից տասներկուսի փոխարեն, իսկ 2-րդ մասով ազատազրկում` տասներկուսից  քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում` նախկին ութից տասնհինգ տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկման փոխարեն: Փոփոխություններով նախատեսվում է ավելացնել  հանցագործությունների եւ դատավճիռների համակցությամբ ազատազրկման ձեւով վերջնական պատժի ժամկետը: Առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ, 66-րդ հոդվածի 4-րդ  եւ 67-րդ հոդվածի 3-րդ մասերում եւ ազատազրկման առավելագույն ժամկետ սահմանել 20 տարին, հանցագործությունների համակցությամբ պատիժ նշանակելիս ազատազրկման առավելագույն ժամկետ սահմանել  25 տարին, իսկ դատավճիռների համակցության դեպքում` 30 տարին: Հաշվի առնելով, որ ազատազրկման առավելագույն ժամկետ սահմանվում է 20 տարին, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասում առաջարկվում է կատարել փոփոխություն, որի համաձայն` ցմահ ազատազրկման ձեւով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը որոշի, որ նա հետագայում պատիժ չի կրելու եւ փաստացի ազատազրկված է եղել 25 տարուց ոչ պակաս: Միեւնույն ժամանակ, չցանկանալով վատթարացնել արդեն իսկ ցմահ ազատազրման դատապարտված անձանց վիճակը` նախատեսվել է, որ վերոհիշյալ կանոնները կտարածվեն նախագծի ուժի մեջ մտնելու պահից հետո նշանակված ցմահ ազատազրկման ձեւով պատիժ կրող անձանց վրա: Առաջարկվում է հրաժարվել հանցագործությունների կրկնակիության ինստիտուտից:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի կարծիքով` թեեւ օրենսդրական փաթեթը էապես բարելավվել է, սակայն դեռեւս կան բազմաթիվ վիճահարույց հարցեր, ուստի նա առաջարկեց ելնելով հարցի կարեւորությունից կազմակերպել հանրային քննարկումներ` օրինագծերը ոլորտի մասնագետների հետ եւս մեկ անգամ քննարկելու համար:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշեց դրական եզրակացությամբ երաշխավորել օրենսդրական փաթեթը ընդգրկելու ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: Որոշվեց նաեւ հարցի առնչությամբ կազմակերպել խորհրդարանական լսումներ:

Երկրորդ ընթերցմամբ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց «Հավաքների ազատության մասին» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Նշվեց, որ առաջարկներ ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Ռաֆիկ Պետրոսյանը եւ Արծվիկ Մինասյանը, որոնք հիմնականում ընդունվել են:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով հանձնաժողովը քննարկեց նաեւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Քննարկված երկու հարցերն էլ հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Մի շարք օրենքների նախագծերի քննարկումներ հանձնաժողովի որոշմամբ հետաձգվեցին մինչեւ 15, 30 եւ 60 օրերով:


06.04.2011
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց ժողովրդական դերասանուհի Սվետլանա Գրիգորյանին
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 6-ին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելեց ժողովրդական դերասանուհի Սվետլանա Գրիգորյանին: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի վաստակաշատ դերասանուհին խորհրդարանի նախագահի կողմից պարգեւատրվել էր Ազգային ժողովի Պա...

06.04.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգեւատրեց կին գործիչների
Ապրիլի 6-ին խորհրդարանում էին հյուրընկալվել տարբեր ոլորտներ ներկայացնող կանայք, ովքեր Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից պարգեւատրվել են Ազգային ժողովի Պատվո մեդալով: Հանդիսավոր պայմաններում մեդալները նրանց հանձնեց անձամբ ԱԺ նախագահը: Շնորհավորել...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am