National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.4.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
08.04.2011
Քննարկվեց Երիտասարդական խորհրդարանի ստեղծման կարգը
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծվում է Երիտասարդական խորհրդարան, ինչի մասին Ազգային ժողովի նախագահը համապատասխան կարգադրություն է ստորագրել:

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպման էր հրավիրել  Երեւանի պետական բուհերի ռեկտորների, ուսանողական խորհուրդների նախագահների` քննարկելու մշակված կարգը, լսելու նրանց առաջարկներն ու տեսակետները: Հանդիպմանը ներկա էր նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: 

Անդրադառնալով Երիտասարդական խորհրդարանի գաղափարին` ԱԺ նախագահը նշեց, որ այն երկար քննարկվել է ոչ միայն խորհրդարանում, այլեւ հասարակական, քաղաքական կազմակերպությունների հետ: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց հրավիրված քննարկման անհրաժեշտությունը եւ ներկաներին հորդորեց ակտիվորեն հայտնել իրենց կարծիքներն ու տեսակետները, անհրաժեշտ շտկումներ կատարել մշակված կարգի մեջ եւ գաղափարը կյանքի կոչել:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներկայացրեց Երիտասարդական խորհրդարանի կազմավորման եւ գործունեության կարգը, նպատակները: Նրա խոսքերով` Երիտասարդական խորհրդարանը պառլամենտարիզմի հրաշալի դպրոց է եւ կարող է երիտասարդության համար դառնալ ինքնադրսեւորման ու ինքնաարտահայտման գործուն մեխանիզմ: Ինչ վերաբերում է խորհրդարանի ձեւավորմանը, ըստ մշակված կարգի, նախատեսված է, որ այն ունենալու է 12 հանձնաժողով, 131 պատգամավոր, որոնցից 39-ին առաջադրելու են Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունները` նույն համամասնությամբ, 50 տեղ հատկացված է պետական բուհերին, 20 տեղ` մարզերին, 22 տեղ է նախատեսված ինքնաառաջադրվող երիտասարդների համար: Երիտասարդական խորհրդարանի պատգամավորների առնվազն 3 տոկոսը պետք է լինեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Երիտասարդական խորհրդարանը նախագահ չի ունենա. այն ռոտացիոն սկզբունքով կղեկավարեն հանձնաժողովների նախագահները: Նախատեսվում է, որ խորհրդարանն իր առաջին նիստը կգումարի այս տարվա մայիսի կեսերին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Երիտասարդական խորհրդարանի հանձնաժողովները մասնակցելու են ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքներին, իրենք եւս քննարկելու են օրակարգում ընդգրկված հարցերն ու առաջարկություններ են ներկայացնելու: ԱԺ նախագահը կարեւոր համարեց նաեւ ոչ պետական բուհերի ներկայացուցիչների ներկայացվածությունը ապագա խորհրդարանում: Ի դեպ, նախատեսվում է որ Երիտասարդական խորհրդարանը կգործի մինչեւ 4-րդ գումարման ավարտը, իսկ հետագան կորոշի հաջորդ Ազգային ժողովը: Հովիկ Աբրահամյանը համարում է, որ Երիտասարդական խորհրդարանի գործունեությունը պետք է լինի շարունակական:

Հանդիպման ընթացքում իրենց հարցադրումները եւ տեսակետները, առաջարկներն ու կարծիքները  ներկայացրին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, բուհերի ռեկտորները եւ ուսխորհուրդների նախագահները:

Ամփոփելով քննարկումը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հորդորեց բոլոր առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին, որտեղ դրանք կքննարկվեն, ինչի արդյունքում էլ Երիտասարդական խորհրդարանի կազմավորման եւ գործունեության կարգը վերջնական տեսք կստանա:


08.04.2011
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Ապրիլի 8-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ ապրիլի 11--14-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման ն...

08.04.2011
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները  գումարեցին հերթական նիստերը` օրենքների նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու համար: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Բոստանջյանի նախագահությամբ քննարկվեց «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփ...

08.04.2011
Համաշխարհային բանկի ներկայացուցիչը ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, հանձնաժողովի անդամներ Գագիկ Մելիքյանը, Սուքիաս Ավետիսյանը, Մարզպետունի Մանուկյանը եւ Մխիթար Հարությունյանը ապրիլի 8-ին  հանդիպեցին Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Ափփիին եւ Համաշխարհային բանկի հայաս...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am