National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.11.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
23.11.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 38-րդ լիագումար նիստին

Նոյեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավիրիկյան պալատում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց ԱՊՀ Միջխորոդարանական վեհաժողովի 38-րդ լիագումար նիստի աշխատանքներին: Նիստը նախագահում էր Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Ողջույնի խոսքով հանդես եկավ Միջերկրածովյան երկրների խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Իտալիայի Սենատի անդամ Ֆրանչեսկո Ամորուզոն: Նա նշեց, որ ԱՊՀ ՄԽՎ աշխատանքային փորձը շատ օգտակար է նաեւ այլ միջխորհրդարանական կառույցների համար եւ առաջարկեց մշակել եւ ստորագրել ԱՊՀ ՄԽՎ եւ ՄԵԽՎ միջեւ համագործակցության համաձայնագիր: Տիկին Մատվիենկոն ողջունեց այդ գաղափարը եւ իր գործընկերներին առաջարկեց քննարկել այդ նախաձեռնությունը: Վեհաժողովի լիագումար նիստի գլխավոր հարցերից էր Տիեզերային տարածքը խաղաղ նպատակներով համատեղ օգտագործելու գործում ԱՊՀ մասնակից-պետությունների միջեւ համագործակցության զարգացման մասին հարցը, որը ներկայացրեց Պետական դումայի պատգամավոր, Ռոսկոսմոսի կոլեգիայի անդամ Օլեգ Սավչենկոն: Նիստի ընթաքցում քննարկվեցին մի շարք հացեր, որոնք ամփոփվեցին համատեղ մամուլի ասուլիսում:


23.11.2012
«Սերմերի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունը խորհրդարանական լսումների օրակարգում
Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 23-ին նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ՝ հասարակական ու մասնագիտական ձեւաչափով քննարկելու «Սերմերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am