National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.12.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
01.12.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ
1 / 11

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի եւ նրա գլխավորած պավիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

Ողջունելով պարոն Բարոզոյին Ազգային ժողովում` ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ նրա այցը Հայաստան այն փաստի վկայությունն է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ ԵՄ հետ մերձեցումը եւ եվրաինտեգրման քաղաքականությունը եղել եւ շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել Եվրամիություն-Հայաստան Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում: Նա գոհունակությամբ փաստեց, որ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ մեկնարկած ՀՀ-ԵՄ բանակցությունները հաջողությամբ են ընթանում եւ Հայաստանը մտադիր է մինչեւ 2013 թ. Վիլնյուսի գագաթնաժողովը ավարտին հասցնել այդ գործընթացը: Հովիկ Աբրահամյանը ընդգծեց, որ Հայաստանը ակտիվորեն մասնակցում է նաեւ Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին` նշելով, որ հայկական կողմը առաջինն է ողջունել Արեւելյան գործընկերության շրջանակներում խորհրդարանական վեհաժողով ստեղծելու գաղափարը: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը ցանկություն է հայտնել 2014թ. Եվրանեսթ Խորրհրդարանական վեհաժողովը անցակցնել Երեւանում, ինչի մասին երեկ հայտարարվեց նաեւ գագաթնաժողովի ժամանակ եւ հույս հայտնեց, որ Եվրոպական հանձնաժողովը բարձր մակարդակով ներկայացված կլինի Վեհաժողովում, ինչը ավելի արդյունավետ կդարձնի Արեւելյան գործընկերության շրջանակում իրականացվող ծրագրերը: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ խորհրդարանական ընտրությունները անցել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, ինչի մասին վկայում են նաեւ միջազգային դիտորդական առաքելությունները եւ ՀՀ իշխանությունները հաստատակամ են 2013 թ. փետրվարին էլ ավելի թափանցիկ եւ միջազգային չափանիշներին համապատասխան նախագահական ընտրություններ անցկացնել:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար եւ շնորհավորելով Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ` Եվրոպական հանձնաժողովի  նախագահը անհրաժեշտ համարեց Հայաստան -Եվրամիություն փոխգործակցության խորացումը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Եվրամիության հետ քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման գործում նա կարեւոր համարեց խորհրդարանի դերակատարությունը: Պարոն Բարոզոն ուրախությամբ նշեց, որ ՀՀ-ԵՄ քաղաքական հարաբերություններում առաջընթաց է գրանցվել եւ Հայաստանը հաջողությամբ շարունակում է իրականացնել բարեփոխումները տարբեր ոլորտներում: Նա գոհունակությամբ փաստեց, որ զգալի առաջընթաց է գրանցվել նաեւ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում: Պարոն Բարոզոն նշեց, որ ԵՄ հետ իրավական դաշտի մոտարկումը առանցքային դերակատարություն կունենա համագործակցության խորացման առումով եւ այս հարցում ընդգծեց Ազգային ժողովի դերը: Եվրահանձնաժողովի նախագահը ողջունեց մայիսին անցկացված խորհրդարանական ընտրությունները եւ հույս հայտնեց, որ նախագահական ընտրությունները եւս կանցնեն արդար եւ թափանցիկ, ինչը մեծապես կնպաստի Հայաստանի հետագա առաջընթացին եւ ԵՄ-ՀՀ համագործակցության խորացմանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am