National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.12.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
27.12.2012
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տոնական ընդունելության էր հրավիրել խոհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին
1 / 13

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 27-ին տոնական ընդունելության էր հրավիրել խոհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Դիմելով նրանց՝ ԱԺ նախագահն ասաց.

«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, որը ոչ միայն օրենսդիր բարձրագույն մարմնի գործունեության, այլ նաեւ մեր համատեղ աշխատանքի վայրն է: Վստահ եմ, որ ինչպես նախկինում, 2012 թվականին եւս մեր համագործակցությունը հաջողվել է, եւ, անկախ մեր տեսակետների ու քաղաքական դիրքորոշումների տարբերություններից, միշտ էլ կարողացել ենք կոռեկտության ու հանդուրժողականության, ողջամտության ու անկեղծության սահմաններում ազատորեն շփվել միմյանց հետ: Ամեն դեպքում, ինչպես բազմիցս եմ առիթ ունեցել հայտարարելու, ես միշտ էլ կողմ եմ համերաշխության ու հանդուրժողականության մթնոլորտին եւ շարունակելու եմ ամեն ջանք գործադրել Ազգային ժողովում նման միջավայր ապահովելու համար, այդ թվում նաեւ՝ լրագրողների համար եւ լրագրողների հետ աշխատանքում:

Լրագրողներն ու լրատվամիջոցները քաղաքացիական հասարակության ձեւավորման ու կայացման առաջամարտիկներն են: Այս առումով հայաստանյան լրագրողական բազմանդամ ու ազդեցիկ ընտանիքը բացառություն չէ՝ նկատի ունենալով նրա ծանրակշիռ դերը պետության ու հասարակության կյանքում: Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ օրերս կայացած արտահերթ համագումարում, ընդգծելով լրագրողների հանդեպ ուժի կիրառումն արմատապես մերժելը եւ մարդկանց ազատ ընդդիմախոսելու իրավունքը, կուսակցության եւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շեշտեց, որ «մեր երկրում բազմակարծությանը, քաղաքական ազատություններին, խոսքի ազատությանը այլընտրանք չկա»: Վստահ եմ, որ, դուք, հարգելի լրագրողներ, խորհրդարանում ազատ կարողանում եք իրացնել ձեր իրավունքներն ու մասնագիտական լիարժեք գործունեություն իրականացնել։ Միաժամանակ, կարծում եմ, որ ո՛չ պատգամավորը, ո՛չ էլ լրագրողը չպետք է փորձեն միմյանց հակադրել իրենց աշխատանքն ու մարդկային հարաբերությունները: Ընդհակառակը, դրանք պետք է համադրվեն, մանավանդ որ մեր երկրի առջեւ ծառացած են մարտահրավերներ ու խնդիրներ, որոնք հաղթահարելը ոչ թե առանձին վերցրած՝ քաղաքական գործիչների, լրագրողների կամ հասարակության այս կամ այն ներկայացուցչի գործն է, այլ՝ բոլորինս միասին:

Հարգելի լրագրողներ,

Ես բոլորիցդ շնորհակալ եմ մեր համատեղ աշխատանքի համար: Բոլորիդ մաղթում եմ, որ ձեր աշխատանքը բխի միայն ու միայն երկրի ու ժողովրդի մասին մտահոգություններից եւ ազնիվ, անշահախնդիր մղումներից:

Շնորհավորում եմ ձեզ Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ եւ մաղթում առողջություն, լավատեսություն եւ բարեկեցություն»:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ՝ խորհրդարանի աշխատանքները երկար տարիներ, բարեխիղճ եւ անաչառ լուսաբանելու համար ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներ Լիա Խոջոյանը, Կարինե Մանգասարյանը, Լիլիթ Կասյանը, Արման Գալոյանը, Ավետիս Բաբաջանյանը, Արմեն Մխիթարյանը,Հարություն Տոլանյանը եւ Արտակ Բարսեղյանը պարգեւատրվեցին ՀՀ ԱԺ նախագահի անվանական ժամացույցով:


27.12.2012
ԱԺ նախագահը շնորհավորեց խորհրդարանի աշխատակազմին
Դեկտեմբերի 27-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ընդունելության էր հրավիրել ԱԺ պատգամավորներին եւ աշխատակազմին: Շնորհավորելով ներկաներին գալիք տոների կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանն ասաց. «Հարգելի գործընկերներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ գալիք Աման...

27.12.2012
«Ժառանգություն» խմբակցությունն ամփոփեց անցնող տարվա աշխատանքը
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության դեկտեմբերի 27-ին հրավիրած մամուլի ասուլիսում ամփոփվեցին ՀՀ ԱԺ 5-րդ գումարման առաջին եւ երկրորդ նստաշրջանների ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Թեւան Պողոսյանի գործունեության արդյունքները: Անցնող տարվա ընթացքո...

27.12.2012
Հունվարի 8-ից կսկսվի լրագրողների հավատարմագրումն Ազգային ժողովում
2013 թվականի հունվարի 8-ից կսկսվի Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանող լրագրողների հավատարմագրումը: Հավատարմագրման դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը հունվարի 31-ն է: Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգին համապատասխան`...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am