National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.2.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29
 
17.02.2016
Խորհրդարանական լսումներ` «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ
1 / 5

Աժ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 17-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` քննարկելու ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ հարցը: Խորհրդարանական լսումներին մասնակցում էին պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, կարեւորելով օրենսդրական փաթեթի քննարկումը, նշել է, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» գործող օրենքը սահմանում է հասարակական կազմակերպության իրավական վիճակը, կարգավորում է նրա ստեղծման, կառավարման, գործունեության, վերակազմակերպման եւ լուծարման ընթացքում ծագող իրավահարաբերությունները, սակայն կան որոշակի խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Էլինար Վարդանյանն ընդգծել է, որ քննարկվող նախագիծն էականորեն տարբերվում է գործող օրենքից: Ըստ նոր նախագծի` փոփոխման կենթարկվի ՀԿ-ների գրանցման բարդ գործընթացը եւ անդամների թվի վերաբերյալ դրույթը:

Օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ իր տեսակետն է հայտնել ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա նշել է, որ նախագիծը ՀՀ կառավարության եւ արդարադատության նախարարության կողմից ներկայացվել է իբրեւ հասարակական կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բարեփոխումների ծրագիր: Նա հավելել է, որ հասարակական կազմակերպությունների ազատ եւ արդյունավետ գործունեության իրականացման համար պատշաճ պայմանների ստեղծումն իրապես պետք է համարվի պետության կարեւորագույն գերակայություններից մեկը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ փաթեթով հստակեցվում է հասարակական կազմակերպությունների դերը երկրի պետական եւ հասարակական կյանքում:

Նա նշել է, որ օրենսդրական փաթեթով ՀԿ-ներին ընձեռվում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք՝ նրանց տրամադրելով ֆինանսական կայունությունն ապահովող արդյունավետ գործիքներ, պարզեցվում եւ հստակեցվում է ՀԿ-ների պետական գրանցման վարչարարությունը` գրանցվող կազմակերպություններին ազատելով ավելորդ գործընթացներից:

Փոխնախարարը հավելել է նաեւ, որ փաթեթով առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն առավել թափանցիկ են դարձնելու ՀԿ-ների ծավալած գործունեությունը: Նա անդրադարձել է ՀԿ-ների ֆինանսական կայունությանը, կազմակերպաիրավական եւ կառավարման մեխանիզմներին, անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների ծավալած գործունեությանը, ՀԿ-ների աուդիտի պարտադրմանը, կամավորների օրինական աշխատանքին:

Անդրադառնալով «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծում առկա կամավորների վերաբերյալ հոդվածին` փոխնախարարը հստակեցրել է, որ եթե կամավորների աշխատանքի տեւողությունը մեկ ամսվա մեջ գերազանցում է անընդմեջ 5 օրը, ապա կազմակերպությունը կամավորների հետ պետք է կնքի աշխատանքային պայմանագիր:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն իր զեկույցում անդրադարձել է ՀԿ-ների ֆինանսական կայունության հարցին, նրանց պարտականություններին եւ կամավորության ինստիտուտին:

Ներկաները բազմաթիվ հարցեր են ուղղել զեկուցողներին, որոնք հիմնականում վերաբերում էին ստեղծվելիք լիազոր մարմնի հսկողական գործառույթներին, ՀԿ-ների ֆինանսավորմանը, ՀԿ-ների կողմից պետական խորհրդանիշների օգտագործմանը, կամավորներին եւ շահառուներին:

Ամփոփելով խորհրդարանական լսումների աշխատանքը` Էլինար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ փաթեթի շահագրգիռ քննարկման համար:


17.02.2016
Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 17-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ, ով ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը: ՀՀ ԱԺ նախագահը արդյունավետ է գնահատել դեսպանի աշխատանքը մեր երկրում եւ նշել, որ բազմաթիվ հան...

17.02.2016
Գալուստ Սահակյանը ցավակցել է Արման Մանարյանի մահվան կապակցությամբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խորապես վշտացած եմ ռեժիսոր, սցենարիստ, արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանի մահվան կապակցությամբ: Արման Մանարյանը մեր կինոարվեստի այն տաղանդավոր դեմքերից էր, ում անվան հետ է կապվում հայ կինոյի մի հարուստ ժամանակահատված: Նրա գործունեությ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am