National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.2.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29
 
26.02.2016
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
1 / 3

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փետրվարի 26-ին հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ:

Ողջունելով դեսպանին` Կորյուն Նահապետյանը կարեւորել է երկկողմ քաղաքական շփումների ակտիվացումը: Նա առանձնացրել է պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում խորհրդարանական ձեւաչափով համագործակցության հաստատումը:

Անդրադառնալով մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումներին` հանձնաժողովի նախագահն ընդգծել է խորհրդարանական կառավարման առաջավոր փորձ ունեցող Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հետ փորձի փոխանակումը` կարեւորելով պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում օրենսդրության մշակման, խորհրդարանական վերահսկողության գործիքակազմի կատարելագործման ուղղություններով խորհրդատվական աջակցությունը:

Դեսպանը նշել է խորհրդարանների էական դերակատարումը միջպետական հարաբերությունների զարգացման գործում եւ պատրաստակամություն հայտնել նպաստելու երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության խորացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Պարոն Նահապետյանը նշել է, որ հակամարտության կարգավորման գործում Հայաստանը գնահատում է Մեծ Բրիտանիայի հավասարակշռված մոտեցումը եւ ողջունել այն հանգամանքը, որ Մեծ Բրիտանիան թեեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չէ, սակայն աջակցում է Մինսկի խմբի գործունեությանը եւ նույնպես կողմ է խնդրի խաղաղ կարգավորմանը: Հանձնաժողովի նախագահը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներին եւ այլ հարցերի:


26.02.2016
Տեղի է ունեցել ԱԺ Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը
Փետրվարի 26-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ազդարարվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստի աշխատանքը: Նախքան օրակարգի հաստատումը տեղի է ունեցել ԵԽ նոր անդամների երդմնակալության արարողությո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am