National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.3.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
16.03.2016
Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 12

Մարտի 16-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը` առաջին ընթերցմամբ ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, երկրորդ ընթերցմամբ՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը եւ վավերացնելով 2015 թվականի սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում ստորագրված «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ եւ այլ արտադրատեսակներե ապրանքային դիրքով հսկիչ (նույնացման) նշաններով ապրանքների դրոշմավորում ներդնելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին» համաձայնագիրը:

Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան համար 114 ավագ դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին:

Այնուհետեւ պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի տարեկան գործունեության ծրագիրը:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցերին, խոսել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին նոր օրենսդրական իրավասությամբ օժտելու խնդրից: Վարդան Այվազյանն անդրադարձել է նաեւ տնտեսական ոլորտի խնդիրներին, շուկայի վերահսկողությանն ու կարգավորմանը:

Ծրագրի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորները:

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է մեր երկրում դիզվառելիքի գնային քաղաքականությանը, խանութներում իրականացվող զեղչային համակարգին, ինչպես նաեւ պարենային ապրանքների գների փոփոխությանը: Խոսրով Հարությունյանը խոսել է ապրանքների եւ ծառայությունների գնագոյացումից: Անդրադառնալով հանձնաժողովի գործունեությանը՝ նա նշել է, որ այն տարեցտարի կայանում է , եւ դրական տեղաշարժն ակնհայտ է: Էդմոն Մարուքյանն անդրադարձել է տարբեր ընկերությունների՝ գերիշխող դիրք ունենալու խնդրին: Պատգամավորի դիտարկմամբ՝ հանձնաժողովի ծրագիրը պետք է պարունակի կոնկրետ տեղեկատվություն 2016թ-ի գործունեության վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը խոսել է տնտեսական ոլորտի խնդիրներից՝ մասնավորապես անդրադառնալով շաքարավազի շուկայի գնային քաղաքականությանը:

Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ քննարկվող ծրագիրը շատ կարեւոր է թե խորհրդարանի, թե հանրության համար, ինչի պատճառով էլ տեղի են ունենում բուռն քննարկումներ: ԱԺ փոխնախագահը գործընկերներին հորդորել է աշխատել փոխադարձ հարգանքի եւ կոռեկտության մթնոլորտում, զերծ մնալ ամբոխահաճո ելույթներից եւ օբյեկտիվ գնահատել ՏՄՊՊՀ-ի կատարած լուրջ աշխատանքը: Նա նկատել է, որ ՀՀ տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է՝ ելնելով օրենքով իրեն վերապահված գործառույթներից: ԱԺ փոխնախագահը գործընկերներին առաջարկել է միասին աշխատել եւ անհրաժեշտության դեպքում կատարել օրենսդրական փոփոխություններ: Տիգրան Ուրիխանյանը ներկայացրել է երկիրը զարգացնելու իր մոտեցումները, առանձնապես կարեւորել նաեւ տարբեր ոլորտներում առկա մենաշնորհները վերացնելու անհրաժեշտությունը: Հրանտ Բագրատյանն անդրադարձել է ՏՄՊՊՀ ծրագիրն ԱԺ-ի կողմից ի գիտություն ընդունելու հանգամանքի աննպատակահարմարությանը եւ հանձնաժողովի գործունեությանը՝ այն բացասական գնահատելով հատկապես հակամենաշնորհային քաղաքականության մասով: Նա նույնպես անդրադարձել է տարբեր ապրանքների չհիմնավորված բարձր գներին՝ դրա պատճառ համարել մենաշնորհները: Սամվել Ֆարմանյանը պատգամավորների համար պատեհ առիթ է համարել ՏՄՊՊՀ ծրագրի քննարկումը խորհրդարանում՝ խոսելու համար տնտեսական ոլորտի խնդիրներից: Նա նշել է, որ գործունեության 15 տարիների ընթացքում աճել են հանձնաժողովից սպասելիքները, սակայն չեն ավելացվել կարողությունները՝ կադրային եւ այլն: Հեղինե Բիշարյանը նույնպես անդրադարձել է գնաճին, մենաշնորհներին, անբարեխիղճ մրցակցությանը եւ ոլորտներում առկա մյուս խնդիրներին, ներկայացրել խնդիրների լուծման իր տարբերակը, պատրաստակամություն հայտնել աջակցել օրենսդրական հարցերում: Գագիկ Ջհանգիրյանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ այս եւ նման այլ հանձնաժողովների սահմանադրաիրավական գործառույթներին եւ լիազորություններին, անհրաժեշտ համարել դրանց բարեփոխումն ու լիազորությունների ընդլայնումը: Միքայել Մելքումյանն անդրադարձել է ՏՄՊՊՀ-ի գործառույթներին եւ վարչարարությանը, մենաշնորհներին, գազի գնին եւ դրա գնագոյացման հարցին: Վահե Էնֆիաջյանի համոզմամբ՝ պետք է ոչ միայն խոսել խնդիրներից, այլեւ անհրաժեշտ է առաջարկել դրանց լուծման ուղիները: Նա նշել է, որ խնդիրներ կան վառելիքի, դեղորայքի, ներկրվող մրգերի եւ բանջարեղենի շուկայում, ինչը պետք է մտահոգի ՏՄՊՊՀ-ին: Արամ Մանուկյանն առաջարկել է ուշադրություն դարձնել է Հայաստանում վառելիքի բարձր գներին, իրականացվող հակամենաշնորհային քաղաքականությանը եւ կարծիք հայտնել, որ ՏՄՊՊՀ-ն չի կարողանում ազդեցություն ունենալ տնտեսության զարգացման վրա: Իշխան Խաչատրյանը խոսել է հանձնաժողովի գործառույթներից, մասնավորապես անկատար համարել գնումների իրականացման գործընթացը եւ անբարեխիղճ մրցակցության դեմ պայքարը: Նա անընդունելի է համարել գենետիկորեն ձեւափոխված մթերքների առկայությունը խանութներում, անհրաժեշտ համարել այդ ապրանքների վրա տեղեկատվության մակնշումը:

Ծրագրի քննարկումը կշարունակվի ԱԺ մարտի 17-ի նիստում:

Վերջին նիստը ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն հատկացվել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:


16.03.2016
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Մարտի 16-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Յուլիա Բլեզիուսի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ նույն հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գրասենյակի ղեկավար Նաիրա Գեւորգյանը: Զրո...

16.03.2016
Կայացել է ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 46-րդ նիստը
Մարտի 16-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 46-րդ նիստը: Նիստին մասնակցել են Ռուսաստանից, Վրաստանից, Բուլղարիայից, Թուրքիայից, Հունաստանից, Ռումինիայից, Ուկրաինայից Հայաստան ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչները: Նիստի սկզբո...

16.03.2016
Բաց դասը վարել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը
Մարտի 16-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ԱԺ-ում հյուրընկալվել էին Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան համար 114 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Դպրոցականները նախ հետեւել են նիստի աշխատանքին, որին էլ հաջորդել է բաց դասը: Դասը վարել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ողջունելով աշակերտներին՝ ՀՀ ԱԺ...

16.03.2016
Հերմինե Նաղդալյանը հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ի գլխավոր քարտուղարի հետ
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մարտի 16-ին հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ի տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 46-րդ նիստի շրջանակում Հայաստան այցելած ՍԾՏՀ ԽՎ-ի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիեւի հետ: Ողջունելով հյուրին՝ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ ՍԾՏՀ ԽՎ-ը, որի գործունեութ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am