Մարտի 2-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով էին այցելել Երեւանի Բենիամին Ժամկոչյանի անվան համար 119 ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ՝ իրենց ուսուցիչների ուղեկցությամբ: Բարձրդասարանցիների հետ հանդիպել եւ բաց դասը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը ողջունել է աշակերտներին խորհրդարանում, ապա սիրով պատասխանել պատանիներին հետաքրքող հարցերին:
Աշակերտներին հետաքրքրել են կրթական ոլորտի բարեփոխումներին, հայոց բանակի հզորացմանը, աշխատաշուկայի պահանջներին եւ մասնագիտության ընտրությանը վերաբերող հարցեր:
Պարոն Շարմազանովը, կարեւորելով ազգային, հայրենասիրական եւ քրիստոնեական դաստիարակության դերը դպրոցում եւ ընտանիքում, անդրադարձել է հայ մարդու առաքելությանը, ընդգծել հայրենիքին ծառայելու կարեւորությունը: Ծավալված անկաշկանդ զրույցի ավարտին ԱԺ փոխնախագահը իր բարեմաղթանքներն է հղել երեխաներին:
Հանդիպման վերջում աշակերտները եւ ուսուցիչները լուսանկարվել են Էդուարդ Շարմազանովի հետ Ազգային ժողովի նիստերի դահլիճում: