National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
07.04.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.04.2017
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ
1 / 1

«Սիրելի մայրեր,

շնորհավորում եմ Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ:

Իր նշանակությամբ ու բովանդակությամբ այս օրը խորհրդանշում է արժեքների մի ամբողջություն, որոնք առաջնահերթություն են մեզանում, որոնք մեր կյանքը դարձնում են ավելի լուսավոր ու իսկապես հարուստ, որոնք ամրապնդում են մեր հոգեւոր ու բարոյական ուղենիշները: Այդ արժեքներից յուրաքանչյուրն ունի որոշակի չափ ու սահման, սակայն ձեր՝ մայրերիդ պարագայում նրանք գոյություն ունեն անսահմանության մեջ:

Դուք կարողանում եք անսահմանորեն եւ անչափելի գեղեցկացնել ու հարստացնել կյանքը՝ լույս աշխարհ բերելով երկրի հերթական քաղաքացուն: Դուք կարողանում եք սիրել ու նվիրվել, համբերել ու ներել առանց չափ ու սահման դնելու:

Բայց այս յուրահատուկ՝ միայն մայրերիդ բնորոշ անսահմանության մեջ դուք մշտապես կարողանում եք ձեր մեջ տեսնել հայրենիքի սահմանը, որն ամենաշատը պաշտպանված լինելով, այդուհանդերձ, շարունակական պաշտպանության ու հոգածության կարիքն ունի: Եւ առանց վարանելու դուք նաեւ կարողանում եք ձեր զավակին ուղարկել հայրենիքի սահմանի անխախտելիությունն ապահովելու:

Երախտագիտության խորին զգացումով վերստին շնորհավորելով այս լուսառատ տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ, սիրելի մայրեր, առողջություն, սեր, երջանկություն եւ ջերմություն, այն, ինչ յուրաքանչյուր զավակ, ձեր շնորհիվ կյանք առնելով, մշտապես ստանում է ձեզնից: Թող ձեր յուրաքանչյուր օրը բացվի խաղաղությամբ»:


07.04.2017
ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Ապրիլի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Հինգերորդ գումարման ԱԺ տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 16 հարց, 6 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS