National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.12.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 4

16 դեկտեմբերի 2016

Ժամը 11:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ
 

Գ.ՍԱՀԱԿՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի պատգամավորներ, խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման։ Գրանցում։ Գրանցվել է 104 պատգամավոր, քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքը։

Հարգելի պատգամավորներ, առաջարկում եմ մինչեւ օրակարգային հարցերի սպառումն աշխատել առանց ընդմիջման։

Այժմ քվեարկության է դրվում ԱԺ-ի այս որոշումը։ Քվեարկություն։

Կողմ՝ 92
Դեմ՝ 2
Ձեռնպահ՝ 3

Որոշումն ընդունվել է։

Այժմ քվեարկում ենք երեկ քննարկված նախագծերը։ Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների  նախագծերի փաթեթը 1-ին ընթերցմամբ  ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 92
Դեմ՝ 1
Ձեռնպահ՝ 6

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Գնումների  մասին» օրենքի  նախագիծը  2-րդ ընթերցմամբ  ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Արամ Մանուկյան, խնդրեմ։

Ա.ՄԱՆՈՒԿՅԱՆ

-Օրենքներն արագ բերելու արդյունքում երբեմն չենք հասցնում տեղեկանալ  ամբողջական ինֆորմացիային։ Խնդրում եմ ճշտել։ Մամուլում հրապարակվեց, որ այս օրենքի համաձայն ԱԺ նախագահի, վարչապետի եւ Նախագահի վարչական ծախսերը դառնում են պետական գաղտնիք, այլեւս չեն լինելու թափանցիկ։ Եթե մենք սխալ ենք հասկացել, խնդրում եմ որեւէ մեկը ճշտի, որովհետեւ դրանից կախված է մեր քվեարկությունը։

Գ.ՍԱՀԱԿՅԱՆ

-Ճիշտն ասած, ես դրանից տեղեկություններ չունեմ, այսօր թերթում եմ կարդացել։ Կարծում եմ, որ նման բան ԱԺ-ի համար չկա ու չկա։

Ա.ՄԱՆՈՒԿՅԱՆ

-Մի հատ թող ճշտեն։

Գ.ՍԱՀԱԿՅԱՆ

-Խնդրեմ, պրն Այվազյան։

Վ.ԱՅՎԱԶՅԱՆ

-Խոսքը վերաբերում է գնումների մասին։ Միայն արարողակարգի  գնումներն են իրականացվում  փակ մասով։    Եթե մամուլին հավատում եք, հավատացեք նաեւ օրենքներին։  Մեկ ամսից ավել է, որ այդ  օրենքը կա, արդեն 3-րդ ընթերցումն է գնում։

Գ.ՍԱՀԱԿՅԱՆ

-Գնումների մասին դա ճիշտ է, հետագայում եթե  բան լինի, ես տեղյակ կպահեմ, այդտեղ  որեւէ բան ես չեմ տեսնում։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Գնումների  մասին» օրենքի  նախագիծը  2-րդ ընթերցմամբ  ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 77
Դեմ՝ 2
Ձեռնպահ՝ 22

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» եւ կից ներկայացված օրենքների  նախագծերի փաթեթը  2-րդ ընթերցմամբ  ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 100
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ 1

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագիծը 1-ին ընթերցմամբ  ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 90
Դեմ՝ 1
Ձեռնպահ՝ 9

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագիծը 1-ին ընթերցմամբ  ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 80
Դեմ՝ 1
Ձեռնպահ՝ 18

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ  ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 100
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ 1

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 100
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ 1

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու  մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում  լրացումներ կատարելու մասին» օրենքների  նախագծերի փաթեթը 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 91
Դեմ՝ 3
Ձեռնպահ՝ 6

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 101
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի  նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 75
Դեմ՝ 3
Ձեռնպահ՝ 21

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» եւ կից ներկայացված օրենքների  նախագծերի փաթեթը 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 98
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների  նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 100
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների  նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 101
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»  եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների  նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 100
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Հանրային ծառայության մասին»  ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 99
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»  եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների  նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 96
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ 1

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»  եւ կից ներկայացված օրենքների  նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 79
Դեմ՝ 5
Ձեռնպահ՝ 15

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների  նախագծերի փաթեթը 2-ր ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 84
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ 14

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում ՀՀ Նախագահի ներկայացրած ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016 թվականի փետրվարի 23-ին ստորագրված «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը։  Քվեարկություն։

Կողմ՝ 88
Դեմ՝ 5
Ձեռնպահ՝ 7

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում  կառավարության կողմից ներկայացված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու մասին»  եւ կից ներկայացված օրենքների  նախագծերի փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 74
Դեմ՝ 1
Ձեռնպահ՝ 26

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում  կառավարության կողմից ներկայացված «Բնապահպանական խախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառած վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 101
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում  ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի եւ Արմեն Ռուստամյանի կողմից ներկայացված  «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Խնդրեմ, պրն Ուրիխանյան։

Տ.ՈՒՐԻԽԱՆՅԱՆ

-Հարգարժան գործընկերներ, խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ այս նախագծով հանվում է բոլոր տարիների ընթացքում «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված այն դրույթը, եւ նախկին Սահմանադրությամբ սահմանված այն դրույթը, ըստ որի, պատգամավորին հետապնդել չէր կարելի՝ իր գործունեությունից,  կարգավիճակից բխող գործունեության շրջանակներում կատարած գործողությունների համար։

Հիմա այդ կարգը չի գործում, սա մահակ է բոլոր ժամանակների ընդդիմադիր պատգամավորների գլխավերեւում՝  նրանց գործունեությունը սահմանափակելու համար։ Խնդրում եմ սա հաշվի առնել։ Շնորհակալ եմ։

Գ.ՍԱՀԱԿՅԱՆ

-Չեմ կարծում, որ դա այդպես է։  Քվեարկություն։

Կողմ՝ 95
Դեմ՝ 1
Ձեռնպահ՝ 3

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում  ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի եւ Արմեն Ռուստամյանի կողմից ներկայացված  «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի 2-րդ ընթերցման քննարկման փուլում ավելացված նախագծերը եւ հոդվածները 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 87
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ 13

Որոշումն ընդունվել է։

Հարգելի պատգամավորներ, հիշեցնեմ, որ քվեարկության դրվող հաջորդ հարցերը սահմանադրական օրենքների նախագծեր են եւ ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդով։

Քվեարկության է դրվում  ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի եւ Արմեն Ռուստամյանի կողմից ներկայացված  «ԱԺ կանոնակարգ» օրենքը եւ կից ներկայացված օրենքների  նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 93
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ 11

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Կուսակցությունների մասին»  եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում  փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների  նախագծերի փաթեթը 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 94
Դեմ՝ 2
Ձեռնպահ՝ 4

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Մարդու իրավունքների  պաշտպանի մասին»  եւ կից ներկայացված օրենքների  նախագծերի փաթեթը 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 101
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Հարգելի պատգամավորներ, մեզ մնացել է վերջին ընթերցմամբ քննարկել մի քանի նախագծեր, որից անմիջապես հետո տեղի կունենա դրանց քվեարկությունները։

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված «Գնումների մասին» օրենքի  նախագիծը 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ ֆինանսների նախարար Վարդան Արամյան, խնդրեմ։

Վ.ԱՐԱՄՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել   սույն նախագիծը 2-րդ ընթերցմամբ  ընդունելու համար։ Վստահեցնում եմ, որ նախագծի կիրարկման պայմաններում մենք կունենանք դրական արդյունքներ, որի մասին զեկույցով ես պարբերաբար հանդես կգամ։

Կցանկանայի մի փոքր անդրադարձ կատարեի, այն, ինչ որ մեկնաբանեց պրն Այվազյանը, քանի որ մամուլով շրջանառվում է այդ լուրերը։ այդ դրույթն ամրագրված է հոդված 15-ում։ Ասեմ, որ հանրապետության համար 3 կարեւորագույն պաշտոնների՝ ՆԱխագահ, ԱԺ նախագահ եւ վարչապետ, իրենց արարողակարգային ծախսերը փակ ընթացակարգով կատարելու համար, սա մենք նորություն չենք անում, սա միջազգային պրակտիկայում ընդունված գործընթաց է։

Խնդրում եմ նախագիծը պատեհ պահի դնել քվեարկել 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար։

Գ.ՍԱՀԱԿՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների  նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան, խնդրեմ։

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ կարեւորագույն նախագծերի  միաձայն քվեարկությունների համար։ Ուրախ եմ, որ խորհրդարանն իր քվեարկությամբ ցույց տվեց այդ նախագծերի կարեւորությունը։

Հարգելի գործընկերներ, այս նախագծի 1-ին ընթերցման քվեարկության ժամանակ որոշ արդյունքներն ինձ համար զարմանալի էին, որովհետեւ  կարծում եմ, որ  այս նախագիծն անչափ կարեւոր նշանակություն ունի։

Նախագծով առաջարկվում է, որպեսզի խոշտանգումից տուժած անձը կրած վնասի փոխհատուցում ստանա։ Խոսքը վերաբերում է թե՛ նյութական վնասին, թե՛ ոչ նյութական վնասին, թե՛  նաեւ ռեաբիլիտացիային, որն իր մեջ ներառում է բժշկական օգնության եւ սպասարկման դիմաց հատուցում ստանալը, ինչպես նաեւ անվճար հոգեբանական, ինչպես նաեւ իրավաբանական խորհրդատվություն ստանալու իրավունքները։

Ես ուզում եմ ասել, որ նախագիծն անչափ կարեւոր է, այնպես որ, խնդրում եմ պատեհ պահի դնել քվեարկության եւ ձեր դրական վերաբերմունքով եւս մեկ անգամ ընդգծել նախագծի կարեւորությունը։

Գ.ՍԱՀԱԿՅՉԱՆ

-Հերթագրում՝ մտքերի փոխանակության համար։ Հերթագրվածներ չկան։

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի  նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյան, խնդրեմ։

Ա.ՍԱՀԱԿՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեզ եմ ներկայացնում «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկում ընդգրկել Առողջապահության նախարարության ենթակայության «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ին։

1-ին ընթերցման ընթացքում առաջարկություններ չեն եղել։ Խնդրում եմ  հավանության արժանացնել նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։

Գ.ՍԱՀԱԿՅԱՆ

-Մտքերի փոխանակության համար՝ հերթագրում։ Շնորհակալություն։

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված  «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» եւ կից ներկայացված օրենքների  նախագծերի փաթեթը 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ  Վախթանգ Միրումյան, խնդրեմ։

Վ.ՄԻՐՈՒՄՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, 3-րդ ընթերցմամբ  ներկայացված փաթեթում  բովանդակային առումով փոփոխություններ տեղի չեն ունեցել։ «Ակցիզային հարկի մասին» օրենքի անցումային դրույթում փոքր շտկում է կատարվել խմբագրական։ Խնդրում եմ նախագիծն ընդունել 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։

Գ.ՍԱՀԱԿՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան։ Խնդրեմ։

Ա.ԱՍԱՏՐՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանը ներկայացված 2-րդ ընթերցման նախագծում կատարվել են որոշակի խմբագրական շտկումներ։ Խնդրում եմ նախագիծը հարմար պահի դնել քվարկության։

Գ.ՍԱՀԱԿՅԱՆ

-Հերթագրում՝ մտքերի փոխանակության համար։ Հերթագրվածներ չկան։

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու մասին»  եւ կից ներկայացված օրենքների  նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 1-ին տեղակալ Արթուր Առաքելյան, խնդրեմ։

Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, ձեր քննարկմանն եմ ներկայացված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին»  ՀՀ օրենքում եւ հարակից օրենքներում 1-ին ընթերցման ընթացքում առաջարկներ չեն հնչել, քննարկումներ չեն եղել։ Դրա համար խնդրում եմ 2-րդ ընթերցմամբ ընդունել սույն օրենք։

Գ.ՍԱՀԱԿՅԱՆ

-Մտքերի փոխանակության համար՝ հերթագրում։ Շնորհակալություն։

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի եւ Արմեն Ռուստամյանի կողմից ներկայացված  «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը 3-րդ ընթերցմամբ եւ  ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ ԱԺ պատգամավոր  Հովհաննես Սահակյան, խնդրեմ։

Միեւնույն ժամանակ խնդրում եմ պատգամավորներին՝ ներկայանան դահլիճ, քվեարկություններին մասնակցելու համար։

Հ.ՍԱՀԱԿՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը 3-րդ ընթերցմամբ եւ  ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Շնորհակալություն։

Գ.ՍԱՀԱԿՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ  ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ Հիմնական զեկուցող՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան։ Խնդրեմ։

Ա.ԱՍԱՏՐՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, 2-րդ ընթերցման նախագծում կատարվել են մի քանի խմբագրական փոփոխություններ։ Խնդրում եմ հարմար պահի դնել քվեարկության։

Գ.ՍԱՀԱԿՅԱՆ

-Հերթագրում՝ մտքերի փոխանակության համար։ Հերթագրվածներ չկան։

Հարգելի պատգամավորներ, բոլորին հրավիրում եմ դահլիճ՝ քվեարկություններին մասնակցելու համար։

Այժմ, հարգելի պատգամավորներ, քննարկում ենք, քվեարկության է դրվում  ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի եւ Արմեն Ռուստամյանի կողմից ներկայացված  «ԱԺ կանոնակարգ» օրենքը եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ ԱԺ պատգամավոր  Հովհաննես Սահակյան։

Հ.ՍԱՀԱԿՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը կից փաթեթով, 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու վերաբերյալ հարցը։ Շնորհակալություն։

Գ.ՍԱՀԱԿՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, սկսում  ենք քվեարկությունները։ Պատգամավորներին հրավիրում եմ դահլիճ՝ քվեարկություններին մասնակցելու համար։

Ասեմ հետեւյալը, որ ՀՀ վարչապետի կողմից ստացել ենք գրություն, որով առաջարկվում է 2016 թվականի դեկտեմբերի 13-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգից հանել հետեւյալ հարցերը։ Այսինքն՝ այն օրենսդրական առաջարկությունները, որոնք այս պահին չեն քննարկվելու, կառավարությունը հետ է վերցնում։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Գնումների մասին» օրենքի  նախագիծը 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 78
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ 14

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված կառավարության կողմից ներկայացված  «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» եւ կից ներկայացված օրենքների  նախագծերի փաթեթը 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։  Քվեարկություն։

Կողմ՝ 95
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների  նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 94
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ  ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 87
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ 5

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագիծը 2-րդ ընթերցմամբ  եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 83
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ 9

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 73
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ 21

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված  «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու մասին»  եւ կից ներկայացված օրենքների  նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 69
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ 24

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի եւ Արմեն Ռուստամյանի կողմից ներկայացված  «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը 3-րդ ընթերցմամբ եւ  ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Խնդրեմ, պրն Ուրիխանյան։

Տ.ՈՒՐԻԽԱՆՅԱՆ

-Այն, որ ասացի, ոնց որ թե, ոչ բոլորն ուշադրություն դարձրեցին։ Մի հատ նորից խորացեք։ Շնորհակալ եմ։

Գ.ՍԱՀԱԿՅԱՆ

-Շնորհակալություն ձեզ,  որ նորից հիշեցրեցիք, բայց ձեր ասածը չի համապատասխանում իրականությանը։ Քվեարկություն։

Կողմ՝ 87
Դեմ՝ 1
Ձեռնպահ՝ 4

Որոշումն ընդունվել է։

Հարգելի պատգամավորներ, հիշեցնեմ, որ քվեարկության դրվող հաջորդ հարցը սահմանադրական օրենքի նախագիծ է, եւ  ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդով։

Քվեարկության է դրվում  ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի եւ Արմեն Ռուստամյանի կողմից ներկայացված  «ԱԺ կանոնակարգ» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 88
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ 8

Որոշումն ընդունվել է։

Հարգելի պատգամավորներ, ավարտվեց արտահերթ նստաշրջանի այսօրվա աշխատանքը։ Ցտեսություն ձեզ։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am