National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.12.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 2

23 դեկտեմբերի 2016

Ժամը 12:00

  ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ
 

Գ.ՍԱՀԱԿՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի պատգամավորներ, խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման։ Գրանցում։ Գրանցվել է 111 պատգամավոր, քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքը։

Այժմ քվեարկում ենք երեկ քննարկված հարցերը։ Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի   մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։  Քվեարկություն։

Կողմ՝ 81
Դեմ՝ 6
Ձեռնպահ՝ 17

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում ՀՀ Նախագահի ներկայացրած 2016 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված «ՀՀ կառավարության եւ զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 78
Դեմ՝ 24
Ձեռնպահ՝ 2

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում ՀՀ Նախագահի ներկայացրած ՀՀ-ի եւ  Ասիական զարգացման բանկի միջեւ 2016 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր, 2-րդ փուլ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 78
Դեմ՝ 24
Ձեռնպահ՝ 2

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում ՀՀ Նախագահի ներկայացրած ՀՀ-ի եւ Վերակառուցման զարգացման միջազգային բանկի միջեւ 2016 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված  «Զարգացման քաղաքականության 4-րդ վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 78
Դեմ՝ 23
Ձեռնպահ՝ 3

Որոշումն ընդունվել է։

Հարգելի պատգամավորներ, մեզ մնացել է միայն 2-րդ ընթերցմամբ քննարկել «Պետական տուրքի   մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որից անմիջապես հետո տեղի կունենա քվեարկություն։

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի   մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյան, խնդրեմ։

Կ.ԹԱՄԱԶՅԱՆ

-Հարգելի պրն խոսնակ, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում «Պետական տուրքի   մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հնչեցված առաջարկությունները վերաբերում են  ոլորտում վարվող քաղաքականությանը, որը հաշվի կառնվի կառավարության կողմից հետագա քաղաքականությունը մշակելիս եւ  կներկայացվի ձեր քննարկմանը։ Բուն օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություն չկա։  Խնդրում եմ հաստատել օրենքը։

Գ.ՍԱՀԱԿՅԱՆ

-Քանի որ պատգամավորները գրավոր առաջարկություն չեն ներկայացրել՝ հարցեր չեն լինի։

Մտքերի փոխանակության համար՝ հերթագրում։ Նորից ենք սկսում (ծիծաղ դահլիճում)։ Հերթագրում՝ մտքերի փոխանակության համար։ Հերթագրվել է 5 պատգամավոր, Հեղինե Բիշարյան, Հրանտ Բագրատյան, Առաքել Մովսիսյան, Լյովա Խաչատրյան, Կորյուն Նահապետյան։ Եզրափակիչ ելույթի կարիք կա՞, չկա։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի   մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։  Քվեարկություն։

Կողմ՝ 81
Դեմ՝ 5
Ձեռնպահ՝ 16

Որոշումն ընդունվել է։

Ավարտվեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը։ Շնորհակալություն։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am