National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.12.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՎԵՑԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 20

08 դեկտեմբերի 2017

Ժամը 10:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ  ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ
 
 

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի պատգամավորներ: Խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման: Գրանցում։ Գրանցվել է 97 պատգամավոր: Քվորում ունենք, կարող ենք սկսել աշխատանքը։ Այսօր դեկտեմբերի 8-ին ԱԺ «Բաց դռներ»-ի շրջանակներում ՀՀ ԱԺ են այցելել Երեւանի Լեւ Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները։ Ողջունենք իրենց։

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հարգելի գործընկերներ, մենք պետք է քվեարկենք բոլոր այն նախագծերը, որ քննարկել ենք անցած երկու օրերի ընթացքում։ Ուզում եմ տեղեկացնել, որ մենք գործուղման մեջ ունենք գործընկերներ, որոնք իրենց դիրքորոշումն են ներկայացրել քննարկվող հարցերի եւ քվեարկվող նախագծերի վերաբերյալ։ Սամվել Ֆարմանյանը կողմ է բոլոր քվեարկվող նախածգերին եւ Նաիրա Զոհրաբյանը, ես կհայտարարեմ մի նախագծին կողմ է, մեկին՝ դեմ։ Երբ այդ նախագծերը քվեարկենք, ես կհայտարարեմ իր դիրքորոշումը։ Ներկայումս ես ուզում եմ ողջունել պրն վարչապետին եւ կառավարությանը եւ տեղեկացնեմ, որ մենք բյուջեի վերաբերյալ մեր նախագիծը կքվեարկենք 2-րդը, քանի որ ըստ կանոնակարգի պետք է քվեարկենք կառավարության կողմից ներկայացված «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 98
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում «Հայաստանի Հանրապետության 2018թ.  պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունելու մասին հարցը: Վարման կարգով՝ Միքայել Մելքումյան։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, քանի որ 2018թ. բյուջեի նախագիծը չի արտահայտում այն քաղաքական բովանդակությունը եւ մեր տեսակետները տարբերվում են, լուրջ հիմքեր չեն ձեւավորվում ոչ միայն տնտեսական աճի, այլեւ տնտեսական զարգացման համար, ավելին՝ սոցիալական, կրթական, գիտության ոլորտի ծախսերը հակադրվում են կապիտալ ծախսերին, մենաշնորհների դեմ ազատ, արդար մրցակցային հարաբերություններ ձեւավորելու համար չեն ձեւավորվում պայմաններ, մենք չենք կարող կիսել այդ բյուջեի իրականացման քաղաքական պատասխանատվությունը։ Բնականաբար, «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը միանշանակ դեմ է քվեարկելու բյուջեի այս նախագծին։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Քվեարկություն։

Կողմ՝ 64
Դեմ՝ 35

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Կողմ՝ 90
Դեմ՝ 7
Ձեռնպահ՝ չկա։

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Բույսերի սորտերի պահպանության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Կողմ՝ 97
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Վահե Էնֆիաջյան, վարման կարգով։

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, օրենքի նախագծի հետ կապված մեր խմբակցությունում տեղի է ունեցել քննարկումներ, որի արդյունքում «Ծառուկյան» խմբակցությունը որոշում է կայացրել, որ այս հարցի հետ կապված քվեարկելու է  ազատ։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Խմբակցությունից զատ՝ Գեւորգ Պետրոսյան։

Գ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Արդեն հասկացաք, որ այն, ինչ պետք է ասեմ, սա ոչ թե խմբակցության անունից չեմ ասում, այլ որպես պատգամավոր, իմ անունից։ Այս օրենքի վերնագիրը հանգիստ կարող է դրվել ՀՀ օրենքը տնաքանդության մասին։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Քվեարկություն։

Կողմ՝ 73
Դեմ՝ 12
Ձեռնպահ՝ 6

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Շուշան Սարդարյանի եւ Մուրադ Մուրադյանի կողմից ներկայացված «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Կողմ՝ 98
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»  եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Կողմ՝ 91
Դեմ՝ 7
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Հարգելի պատգամավորներ, քանի որ  քվեարկության դրվող հաջորդ հարցը` «Հանրագրերի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, ներառում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, Կանոնակարգի 76-րդ հոդվածի համաձայն`  պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Հանրագրերի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Կողմ՝ 98
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Կողմ՝ 98
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Շուշան Սարդարյանի, Ռաֆիկ Գրիգորյանի, Ռուստամ Մախմուդյանի եւ Հակոբ Բեգլարյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Կողմ՝ 98
Դեմ՝ չկա
 Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

 Կողմ՝ 98
 Դեմ՝ չկա
  Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Կողմ՝ 98
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Կողմ՝ 98
Դեմ՝    չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավորներ Հրայր Թովմասյանի, Կարեն Ավագյանի,  Սամվել Ֆարմանյանի,  Արման Սահակյանի եւ Արմեն Աշոտյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Կողմ՝ 98
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Ռաֆիկ Գրիգորյանի, Կարինե Աճեմյանի եւ Մարգարիտ Եսայանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Կողմ՝ 98
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Կողմ՝ 98
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Կողմ՝ 97
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի կողմից ներկայացված «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Կողմ՝ 98
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի եւ Սամվել Նիկոյանի կողմից ներկայացված «Հաշվեքննիչ պալատի մասին»  եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Կողմ՝ 97
Դեմ՝ չկա
 Ձեռնպահ՝ 1

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագիրը հաստատելու մասին հարցը: Քվեարկություն։

Կողմ՝ 91
Դեմ՝ 7
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Վարդեւան Գրիգորյանի կողմից ներկայացված «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող? ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»   օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն։

Կողմ՝ 97
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Հրանտ Մադաթյանի, Գեւորգ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի եւ Շաքե Իսայանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Վարման կարգով՝ Միքայել Մելքումյան։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ես ոչ միայն դիմում եմ ձեզ, այլեւ մեր հանրապետության գործարար աշխարհի ներկայացուցիչներին։ Այս օրենսդրական նախաձեռնությամբ սահմանված նախորդ գործողի ընթացակարգը գործում է 20 տարի՝ 1997թ. հուլիսի 1-ից։ Խոսքը գնում է սահմանին ԱԱՀ հետաձգման մասին։ 20 տարիների ընթացքում ապրանք ներկրողներից մոտ 8,5 մլրդ դոլարի տոկոսներ են տարել։ Այսինքն՝ բիզնեսմենները վարկավորել են առանց տոկոսի պետությանը։ Հիմա մենք դա նախաձեռնեցինք։ Անցած երկու տարիների ընթացքում ես երկու անգամ նախաձեռնել էի։ Այս անգամ եւս կառավարությունը տվել էր բացասական եզրակացություն, բայց սա բացառիկ օրինակ է տնտեսական հարցերի հանձնաժողովում փոխզիջումային բավականին դրական աշխատանքի եւ որպեսզի 2018թ. բյուջեի վրա սա բեռ չլինի, մենք հետաձգել ենք, որ 2019թ. հունվարի 1-ից գործի եւ համապատասխանեցվի ԵԱՏՄ երկրներից եկող ընթացակարգերին։ Այսինքն՝ 50 օր կհետաձգվի ԱԱՀ գանձումը։ Հորդորում եմ կողմ քվեարկել այս նախաձեռնությանը։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Քվեարկություն։

Կողմ՝ 97
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունվել է։

Հարգելի պատգամավորներ, տեղեկացնեմ, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 11.00-ին Կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ: Մեր աշխատանքներն ավարտվեցին։

Հարգելի պատգամավորներ, ավարտեցինք ԱԺ-ի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքը։ Վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանը հայտարարում եմ փակված։

ՀՆՉՈՒՄ Է ՀՀ ՕՐՀՆԵՐԳԸ




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am