Standing Committee on Health Care and Social Affairs
Spheres of activities:
health care, maternity, childhood, social security, problems of disability, labour, employment, demography and the laws governing those areas
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի՝ դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծերի երկրորդ ընթերցումների վերաբերյալ.
1)
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Պ-282-13.09.2019 ԱՍ-011/1 նախագծի լրամշակված տեքստը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողովին: Կ-336-30.10.2019-ԱՍ-011/1 նախագծի լրամշակված տեքստը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողովին:
2.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի՝ դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1)
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Խ-326-25.10.2019-ԱՍ-011/0 նախագծի լրամշակված տարբերակը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողովին :
3.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի՝ լրամշակելու նպատակով հետաձգել հետևյալ նախագծերի քվեարկությունը
1)
«Դեղերի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի հիմնական զեկուցողի բացակայության պատճառով հետաձգել հետևյալ նախագծի քննարկումը
1)
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 2-րդ կետում նշված Պ-350-11.11.2019-ԱՍ-011/0 և դրան հարակից նախագծերի փաթեթը, ինչպես նաև Խ-326-25.10.2019-ԱՍ-011/0 նախագիծը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա 2020 թվականի հունվարրի 20-ին սկսվող հերթական նիստերի օրակարգի նախագծում: