Domaines d'activités:
Droit constitutionnel, partis, système électoral, règlement de l’AN, référendum, cour constitutionnelle, justice, composition des tribunaux, parquet, instances d'enquête, service d’exécution obligatoire des actes judiciaires, service pénitentiaire, amnistie, service public et les lois réglant ces domaines, réformes constitutionnelles, codes civil, pénal, administratifs, codes de procédure juridique
զ) «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին !!DraftComment2
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյան
!!AdditionalReporter`
Պատգամավոր Վահագն Հովակիմյան
Կ-634-01.06.2020-ՊԻ-011/1 , Կ-734-16.09.2020-ՊԻ-011/1 և Կ-795-04.12.2020-ՊԻ-011/1 նախագծերի փաթեթները համալրվել են նոր նախագծերով, որոնց անվանումները նշված են համապատասխան ամփոփաթերթերում: Առաջարկել Ազգային ժողովի Պ-665-19.06.2020-ՊԻ-011/1 նախագծի քննարկման տևողությունը սահմանել մինչև երեք ժամ:
3.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված նախագիծն ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
4.
Սույն արձանագրության քաղվածքի 2-րդ կետում նշված նախագծերի լրամշակված տարբերակներն Ազգային ժողով են ներկայացվելու մինչև 22.03.2021թ.:
5.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հետևյալ նախագծերի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1)
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1)
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին
Կառավարության ներկայացուցիչ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ). Ներկայացված կարգավորումների անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ գործող օրենսդրությամբ արդեն իսկ կարգավորված են նախագծով նախատեսված լրացումները: Մասնավորապես, Սահմանադրության 113-րդ հոդվածի, ինչպես նաև Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ազգային ժողովի խմբակցություններն ունեն Կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու իրավունք: Միաժամանակ վերոնշյալ օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված կարգի վերլուծությունից բխում է, որ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները, ներկայացված լինելով քննիչ հաձնաժողովների կազմում, հանձաժողովի իրավասությանը վերաբերող հարցերի առնչությամբ անհրաժեշտության դեպքում կարող են սեփական հայեցողությամբ գրավոր հարցապնդումներով դիմել Կառավարության անդամներին: Կառավարության առանձին անդամի չներկայանալու և բացատրություն չտալու դեպքում վերջինիս հետագա պաշտոնավարման հարցի հետ կապված պետք է նշել, որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի 11-րդ մասի վերլուծությունից բխում է, որ խմբակցությունները կարող են առաջարկել ընդունել Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցի վերաբերյալ Ազգային ժողովի որոշում միայն հարցապնդման քննարկման արդյունքով: Հարկ է նկատել, որ նախագծով նախատեսվող կարգավորման արդյունքում միաժամանակ բաց է մնում այն պաշտոնատար անձանց չներկայանալու և բացատրություն չտալու իրավական հետևանքի հարցը, ովքեր թեև ունեն նման պարտականություն, սակայն ազատվել են զբաղեցրած պաշտոնից:
7.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1)
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
կառավարության ներկայացուցիչ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ). Սահմանադրության 31-րդ, 34-րդ, 42-րդ, 51-րդ հոդվածներով, ՄԻԵԿ-ի 8-րդ և 10-րդ հոդվածներով, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածներով,«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգավորումները, ՀՀ սահմանադրական դատարանի NN ՍԴՈ-997, ՍԴՈ-1010, ՍԴՈ-1234, ՍԴՈ-1374, ՍԴՈ-1546 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, ՄԻԵԿ 8-րդ և 10-րդ հոդվածների վերաբերյալ ՄԻԵԴ նախադեպային որոշումներում ՄԻԵԴ արտահայտած դիրքորոշումները փաստում են, որ անձի մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության, ինչպես նաև անձին վերաբերող տեղեկատվության պաշտպանության և ազատ արտահայտվելու, այդ թվում՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքները բացարձակ չեն և ենթակա են իրավաչափ սահմանափակումների: Ելնելով վերոգրյալից, հանձնաժողովը գտավ, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: