National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Lettre à la commission
Votre nom: Votre adresse e-mail: Votre message:

CAPTCHA Image


 
Commission permanente des questions financières et budgétaires
Domaines d'activités:
Législation budgétaire, budget de l’Etat, emprunts, crédits, monnaie national (DRAM), circulation monétaire, audit, cour des comptes, système bancaire, marchés financiers (monétaire, de capitaux, de crédit, d'assurance et de valeurs mobilières) et les lois réglant les susdits domaines
Courriel fvb@parliament.am
Tél. (374-11) 513 480




!!QaxvatsqTiv 2 !!Ardzanagrutyunic
04.02.2020
!!TheHour 10:00
114/2-րդ մասնաշենք/ !!Room
1.
Քննարկվեց 2019 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը:
2.
Հանձնաժողովը լսեց ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը:
3.
Քննարկվեց Բյուջետային գրասենյակի 2019 թվականի տարեկան հաշվետվությունը՝ կատարած աշխատանքների վերաբերյալ:
4.
Հանձնաժողովը որոշեց` սույն թվականի փետրվարի 21-ին ԱԺ նիստերի դահլիճում կազմակերպել խորհրդարանական լսումներ "Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները" թեմայով (որոշումը կցվում է):

ԱԺ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ ՄԸ

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից լսումներ կազմակերպելու վերաբերյալ

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ Է`

Հիմք ընդունելով "Ազգային ժողովի կանոնակարգ" ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը, սույն թվականի փետրվարի 21-ին ժամը 10.00-ին ԱԺ նիստերի դահլիճում կազմակերպել խորհրդարանական լսումներ "Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները" թեմայով:

Հանձնաժողովի նախագահ` Մանե Թանդիլյան
5.
Հանձնաժողովը որոշեց՝ սույն թվականի փետրվարի 18-ին և 19-ին, ժամը 12.00-ին ԱԺ 1-ին մասնաշենքի 334 դահլիճում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ հրավիրել ՀՀ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունները քննարկելու նպատակով (որոշումը կցվում է):

ԱԺ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ ՄԸ
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ հրավիրելու վերաբերյալ

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ Է`
Հիմք ընդունելով Ազգային ժողովի աշխատակարգի XX բաժինը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի Հաշվեքննության և աուդիտի հարցերի ենթահանձնաժողովի գործունեության Կարգը, սույն թվականի փետրվարի 18-ին և 19-ին, ժամը 12.00-ին ԱԺ 1-ին մասնաշենքի 334 դահլիճում հրավիրել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ ՀՀ Հաշվեքննիչ պալատի հետևյալ ընթացիկ եզրակացությունները քննարկելու նպատակով՝
1. փետրվարի 18-ին՝
- «ՀՀ պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ»

2. փետրվարի 19-ին՝
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանության և ռիսկայնությունը որոշող չափանիշների կիրառության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացություն,

- «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացություն:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՄանե Թանդիլյան



Président de l'Assemblée nationale  |  Députés|  Conseil de l'AN   |  Commissions  |  Groupes parlementaires  |  Personnel
Législation  |   Actualités  |  Relations extérieures   |  Espace électeur  |  Liens  |  RSS
|   azdararir.am