Մայիսի 11-ին ճանաչողական այցով Ազգային ժողով էին այցելել Երեւանի Սուրեն Սպանդարյանի անվան 24 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:
Նրանց հետ հանդիպեց ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը: Վերջինս, ներկայացնելով ԱԺ կառուցվածքը, անդրադարձավ օրենսդիր մարմնի աշխատանքին:
Դպրոցականների հետ զրույցի ընթացքում փոխնախագահը նշեց, որ տեղյակ է այդ դպրոցի պատմությանը, գիտի` ինչպիսի շրջանավարտներ է տվել դպրոցը:
Վահե Էնֆիաջյանը պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին:
Շրջելով խորհրդարանի շենքում` հյուրերն այցելեցին ԱԺ թանգարան եւ գրադարան: Նրանք եղան նաեւ նիստերի դահլիճում եւ լուսանկարվեցին փոխնախագահի հետ: