Նախորդ տարվա ընթացքում հանձնաժողովը չի արձանագրել կառավարության կողմից հեռարձակողների խմբագրական եւ կադրային քաղաքականությանը միջամտելու, հեռարձակողների բնականոն աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ էական նշանակության որեւէ բողոք: Արձանագրվել է լրատվամիջոցների եկամուտների կտրուկ նվազում, ինչն էլ շատերին կախվածության մեջ է դրել տարբեր քաղաքական ուժերից եւ ֆինանսական այլ աղբյուրներից: Այս ամենից բացի մտահոգիչ է այսօր մեդիադաշտում տիրող իրավիճակն ատելության խոսքի գեներացման տեսանկյունից: