ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 9-ին հրավիրված նիստում քննարկել է նաեւ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դարձյալ ներկայացրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Սակայն ընդդիմադիր պատգամավորներից նիստին ներկա է եղել միայն Գեղամ Նազարյանը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները տասնմեկերորդ անգամ դեմ են քվեարկել Արթուր Ղազինյանի թեկնածությանը: