National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.11.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 

16.11.2021
Վահագն Ալեքսանյանի ելույթն Ադրբեջանի սադրիչ գործողությունների վերաբերյալ
«Ադրբեջանի զինված ուժերն անցել են հարձակման եւ տեղի է ունենում լայնամասշտաբ սադրանք ՀՀ սահմանների ուղղությամբ: Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը սպասում են այս ամենի վերաբերյալ իրենց դաշնակցի արձագանքին»,-նշել է պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:...

16.11.2021
Լրջագույն փուլ է ապրում հայ ժողովուրդն ինքնիշխան պետականության ճանապարհին. Վիգեն Խաչատրյան
Լրջագույն փուլ է ապրում հայ ժողովուրդն ինքնիշխան պետականության հաստատման ճանապարհին, եւ այս փորձությունը մենք պատվով կրելու ենք ու անցնելու ենք: Պետք է ամբողջ հայ ժողովուրդը միաձուլվի, մոռանա բոլոր տարաձայնությունները: Պատերազմը չի ավարտվել, եւ այսօր ամենակարեւոր փուլն ենք ապրում մեր ինքնիշխանության...

16.11.2021
Ադրբեջանը հռետորաբանությունից անցել է ռազմական գործողությունների. Արթուր Հովհաննիսյան
«Ադրբեջանն իր ագրեսիվ եւ ապակառուցողական հռետորաբանությունը զուգորդում է սադրիչ եւ արդեն ռազմական գործողություններով ՀՀ արեւելյան սահմաններին: Այս կապակցությամբ հրավիրում ենք միջազգային հանրության, ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի Դաշնության ուշադրությունն այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը հենց այս պահին ոտնձգությ...

16.11.2021
Միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա. Հովիկ Աղազարյան
Ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենում, ակնհայտ է, թե ինչ նպատակներ է հետապնդում ադրբեջանաթուրքական տանդեմը: ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ՀԱՊԿ-ի կանոնադրության համապատասխան՝ պետք է ցուցաբերեն անհրաժեշտ քայլեր՝ ագրեսիան կասեցնելուն միտված մեր ջանքերին օգնելու նպատակով: Միջազգային հանրությունը չպետք է անտարբեր...

16.11.2021
Հայաստանը գործուն քայլեր է ակնկալում թե՛ միջազգային հանրությունից, թե՛ իր ռազմական դաշնակցի կողմից. Լուսինե Բադալյան
«Հուսով եմ, որ մեր ռազմական դաշնակցի  հեղինակությունը, ինչպես նաեւ կարողությունները կօգնեն վերականգնելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»,-նշել է պատգամավոր Լուսինե Բադալյանը:Մանրամասները՝ տեսանյութում:...

16.11.2021
Արփինե Դավոյանը կոչով դիմել է միջազգային կառույցներին
«Ադրբեջանական զինուժը  Հայաստանի  արեւելյան սահմանագոտու ուղղությամբ նախաձեռնել է հերթական սադրանքն ու կիրառել զրահատեխնիկա եւ  տարբեր տրամաչափի  հրաձգային զինատեսակներ: Սա  Հայաստանի տարածք  ներխուժելու հերթական փորձն է, որով կոպտորեն խախտվում է միջազգային իրավունքի կա...

16.11.2021
Լիլիթ Ստեփանյանը միջազգային հանրությանը դիմել է կոչով
ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ է ունեցել Լիլիթ Ստեփանյանը: Պատգամավորն  ընդգծել է, որ  նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությամբ  ավարտվել է  արցախյան 44-օրյա պատերազմը, սակայն չեն ավարտվել երկու հարեւանների հայատյաց քաղաքականությունն ու հռետորաբանությունը: Պատգամավորը դիմել է ...

16.11.2021
Վերջին օրերին ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից խաղաղությանը միտված գործընթացների վիժեցմանը. Արմեն Խաչատրյան
Պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշել է, որ այսօր Ադրբեջանը դիմել է ռազմական հարձակման: Այս պահի դրությամբ  տեղային ռազմական գործողություններ են ընթանում ՀՀ սահմաններում: Տարածաշրջանում անվտանգության լուրջ խնդիրները կանխելու նպատակով պատգամավորը կոչ է արել գործընկերներին, դաշնակիցներին եւ այն պետութ...

16.11.2021
Հակառակորդը խախտել է ՀՀ ինքնիշխան տարածքը. Անդրանիկ Քոչարյան
Այս պահին էլ ՀՀ ինքնիշխան տարածքում տեղի են ունենում մարտական գործողություններ, հակառակորդը խախտել է ՀՀ ինքնիշխան տարածքը: Մենք ՀԱՊԿ հիմնադիր անդամ ենք: Միաժամանակ 44-օրյա պատերազմից հետո հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավորի՝ ՌԴ-ի հետ ունենք համագործակցային հարաբերություններ, որը պետք է արձագանքի հ...

16.11.2021
Անուշ Բեղլոյանն անթույլատրելի է համարել միջազգային հանրության լռությունը
«Տեղի ունեցող գործողությունների հետեւանքով նսեմացվում է ՌԴ նշանակությունը միջազգային ասպարեզում՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, որպես ՀԱՊԿ-ի անդամ, որպես ՀՀ ռազմավարական դաշնակից: Եթե այսօր միջազգային հանրությունը լուռ մնա եւ չարձագանքի այս գործողություններին, վաղը երկիր մոլորակը կարող է ա...

16.11.2021
Սարգիս Խանդանյան. Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողություններն ու ագրեսիայի էսկալացիան
«ՀՀ-ն ամիսներ շարունակ հստակորեն արձանագրել է իր դիրքորոշումը տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության հաստատման պատկերացումների մասին»,-հայտարարել է Սարգիս Խանդանյանը  եւ  ընդգծել, որ մեր երկիրը  կառուցողական է  եղել ճանապարհների   ապաշրջափակման գործընթացում: «Այսօր...

16.11.2021
Ադրբեջանի զինված ուժերը հերթական սադրանքի են դիմել Հայաստանի արեւելյան սահմանագոտում. Սոնա Ղազարյան
Սոնա Ղազարյանը նշել է, որ  Հայաստանի Հանրապետությունը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ վկայակոչելով 1997 թ. ՀՀ եւ ՌԴ միջեւ գոյություն ունեցող համաձայնագիրը եւ կոչ է արել գործընկերներին իրագործել համաձայնագրի շրջանակներում պարտականությունները՝ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբող...

16.11.2021
Վաղարշակ Հակոբյանը դիմել է ԵԱՏՄ գործընկերներին
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձել է սահմանային իրավիճակին՝ նշելով, որ դեռեւս մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը գտնվում են ինքնիշխան Հայաստանի տարածքում, ինչի մասին բարձրաձայնվել է ամ...

16.11.2021
Խորհրդարանը քննարկել է մի շարք համաձայնագրեր եւ օրենսդրական նախաձեռնություններ
Կառավարության հեղինակած ««Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նրա տեղ...

16.11.2021
Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքում ստեղծված իրավիճակին
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ նիստում նույնպես անդրադարձել է սահմանում տիրող իրավիճակին՝ նշելով, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում  ստեղծված իրավիճակը  բոլորին լարվածության մեջ է պահում: Լարված են առաջին հերթին Զինված ուժերը: Նա...

16.11.2021
Մարիա Կարապետյանի անդրադարձը սահմանային լարված իրավիճակին
ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանն ԱԺ նիստում խոսել է սահմանի լարված իրավիճակի մասին:«Պետությունների եւ խորհրդարանների, արտաքին գործերի նախարարությունների եւ հանձնաժողովների հարգարժան ղեկավարներ, խաղաղության եւ անվտանգության մանդատ ունեցող միջազգային կազմակերպությունների հարգելի ղեկավարներ,  ...

16.11.2021
Լռությունն անթույլատրելի է. Հովիկ Աղազարյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր Ադրբեջանի կողմից, ՀԱՊԿ անդամ երկրների լռության պայմաններում, որը որոշ դեպքերում հիշեցնում է նաեւ պայմանավորվածություն, անթույլատրելի է»,-ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Մանրամասները՝ տեսանյութում:...

16.11.2021
Վիգեն Խաչատրյանի ելույթը ՀԱՊԿ-ի դիրքորոշման վերաբերյալ
«Ադրբեջանը մեզ համար սպառնալիք չէ, մենք պարզապես չենք ուզում նոր զոհեր, նոր վիրավորներ: Կարծում եմ՝ եթե մեր դաշնակիցներն ի զորու չեն կատարելու իրենց առաքելությունը, մենք կարող ենք ունենալ այլ դաշնակիցներ, եւ որեւէ մեկը մեզ չի կաշկանդի այդ ընտրությունում»,-նշել է պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Ման...

16.11.2021
Մեր դաշնակիցների վերաբերմունքը գնահատելու ճիշտ ժամանակն է. Գուրգեն Արսենյան
Այս պահին այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում ՀՀ տարածքում, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ոչ օրինաչափ, ոչ օրինական գործողությունները մարտահրավեր են մեզ, մեր իշխանությանը, մեր երկրին, մեր ժողովրդին, որը հայտարարել է, որ որդեգրել է խաղաղության օրակարգ: Մենք տեսնում ենք, որ մեր դաշնակիցների...

16.11.2021
Վահագն Ալեքսանյանի ելույթը սահմանային իրավիճակի վերաբերյալ
ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է սահմանում տիրող իրավիճակին՝ դիմելով նաեւ միջազգային գործընկերներին: Նա նշել է, որ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի տարատեսակ դրսեւորումներն ու տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները  վերջին...

16.11.2021
Հայաստանն ու Վիետնամը կհամագործակցեն կրթության եւ գիտության ոլորտներում
««ՀՀ Կառավարության եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Կառավարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մա...

16.11.2021
Ալեքսեյ Սանդիկովի կոչը ՀԱՊԿ-ին եւ միջազգային հանրությանը
Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,կցանկանայի ռուսերեն ելույթ ունենալ՝ որպես Հայաստանում բնակվող ռուսներին ներկայացնող խորհրդարանական, ինչպես նաեւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի անդամ: Այս պահերին ադրբեջանական զինուժը կիրառում է հրետանի եւ ակտիվորեն հրետակոծում ...

16.11.2021
Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարությունների դրույթները. Գեւորգ Պապոյան
Հրավիրում ենք Ռուսաստանի Դաշնության, որը մեր ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ-ի անդամ երկրների, ինչպես նաեւ ամբողջ միջազգային հանրության ուշադրությունն այս հարցի վրա: Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարությունների դրույթները, որոնք ստորագրվել են ամենաբարձր մակարդակով:Մանրամասն...

16.11.2021
Բարեփոխվում է «Գնումների մասին» օրենքը
Ազգային ժողովը նոյեմբերի 16-ի երրորդ  նիստում պետք է քննարկեր  «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրի պարզման եւ հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին ԱԺ որոշման նախագիծը: Այ...

16.11.2021
ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի կոչը միջազգային գործընկերներին
«Շնորհակալություն, մեծարգո նախագահող, hարգելի գործընկերներ, hարգելի միջազգային գործընկերներ, բոլորի ուշադրությունն եմ հրավիրում հենց այս րոպեներին ՀՀ արեւելյան սահմանների հանդեպ ադրբեջանական հերթական ռազմական ոտնձգությունների, այն է՝ հայկական դիրքերն այս պահին ռմբակոծելու սադրիչ գործողություններ վրա...

16.11.2021
Երեւանի գլխավոր ճարտարապետի հաստիքը կփոխարինվի քաղաքապետի տեղակալի հաստիքով
Կառավարության հեղինակած ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում: ՀՀ տարածքային կ...

16.11.2021
Էդուարդ Աղաջանյանի ելույթը սահմանային լարվածության վերաբերյալ
Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ սահմանին սադրիչ եւ ագրեսիվ գործողություններ իրականացնելու քաղաքականությունը: Ինչպես հայտարարել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը, նոյեմբերի 14-ին Հայաստան-Ադրբեջան սահմանի արեւելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զինված ուժերը զինտեխնիկայի աջակ...

16.11.2021
Կերկարաձգվի հին նմուշի անձնագրերի տրամադրման վերջնաժամկետը
Նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած ««ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Հ...

16.11.2021
Հերթական անգամ մշտական հանձնաժողովը չի ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոմյեմբերի 16-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դարձյալ ներկայացրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Ս...

16.11.2021
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերին: ԱԺ նախագահն ընդգծել է Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը: Նա շեշտել է Ազգային ...

16.11.2021
Փոփոխություններ՝ ՀՀ հարկային օրենսգրքում
Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով հստակեցվում է էլեկտրոնային ծառայության սահմանումը: Նախագծով ամրագրվում են էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրի որո...

16.11.2021
300 հազար դրամից բարձր գործառնությունները նախատեսվում է իրականացնել անկանխիկ եղանակով
«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը կից օրենսդրական փաթեթով առաջին ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է նոյեմբերի 16-ին գումարված ԱԺ  հերթական նիստերի ընթացքում: Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանի տեղեկացմամբ՝ փաթեթով նախատեսվում է կարգավորել անկախիկ վճարումների...

16.11.2021
ԱԺ պատգամավորները հանդիպել են մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի աշակերտների եւ մանկավարժների հետ
Նոյեմբերի 16-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի Նորիկ Խաչատրյանի անվան թիվ 113 հիմնական դպրոցի աշակերտներն ու մանկավարժները: Նրանք խորհրդարանի օթյակից հետեւել են Աժ հերթական նիստերի աշխատանքին, ծանոթացել խորհրդարանական առօրյային: «Բաց դասն» անցկացրել են  ՀՀ ԱԺ «Քաղա...

16.11.2021
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...

16.11.2021
Խորհրդարանը քննարկել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում առաջարկվող լրացումը
Գործադիրն առաջարկում է լրացում կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում՝ նպատակ ունենալով սահմանել որոշակի խմբի անձանց համար կատարողական վարույթները կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձելու դեպքերը: Խորհրդարանը նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննա...

16.11.2021
Փոփոխություններ՝ ուղղված Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը
Նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» եւ կից մի շարք այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի՝ մասնավորապես առաջ...

16.11.2021
Հասարակական հիմունքներով նախատեսվում է նշանակել Սփյուռքի գործերի հանձնակատարներ
Նոյեմբերի 16-ին գումարված ԱԺ հերթական նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Կառավարության ներկայացրած ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի տեղեկացմամբ՝ նախագ...

16.11.2021
Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 16-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը  եւ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտնել են, որ  իրենց խմբակցությունները  չեն մասնակցելու  ԱԺ հերթական նիստերի աշխատանքին: Հայկ Մամիջա...

16.11.2021
Արտահերթ նիստ կգումարի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը
Նոյեմբերի 16-ին` ժամը 13:30-ին, արտահերթ նիստ կգումարի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am