National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.11.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
16.11.2021
Ալեքսեյ Սանդիկովի կոչը ՀԱՊԿ-ին եւ միջազգային հանրությանը
1 / 1

Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,

կցանկանայի ռուսերեն ելույթ ունենալ՝ որպես Հայաստանում բնակվող ռուսներին ներկայացնող խորհրդարանական, ինչպես նաեւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի անդամ: Այս պահերին ադրբեջանական զինուժը կիրառում է հրետանի եւ ակտիվորեն հրետակոծում ՀԱՊԿ անդամ երկրի՝ Հայաստանի Սյունիքի մարզի սահմանային դիրքերը:

Հիշեցնում եմ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնական նպատակն է ամրապնդել խաղաղությունը, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, հավաքական հիմունքներով պաշտպանել անդամ պետությունների անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, որոնց ձեռքբերման առաջնահերթությունն անդամ երկրները տալիս են քաղաքական միջոցներին:

Ադրբեջանի իշխանությունների խաղն անպատիժ գործողությունների շարունակությունն է եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո ողջ ժամանակահատվածում եւ հատկապես օրակարգում, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացակայության վերաբերյալ հայկական եւ ռուսական կողմերի հստակ դիրքորոշումից հետո:

Ցանկանում ենք ընդգծել Հայաստանի Հանրապետության իշխանությունների եւ ժողովրդի վճռականությունը՝ պաշտպանելու իրենց հայրենիքի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ անկախությունը:

Մանրամասները՝ տեսանյութում: