Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը քննարկման է ներկայացրել ««ՀՀ Կառավարության եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Կառավարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2019թ. հուլիսի 5-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում: Նպատակն է առավել մատչելի դարձնել երկու երկրների կրթության ոլորտի մասնագետների, կրթական հաստատությունների միջեւ փորձի փոխանակումը, ինչպես նաեւ նպաստել հետազոտողների, դասախոսների, ուսանողների եւ աշակերտների փոխանակման ծրագրերին:
Հարակից զեկուցող Նարեկ Բաբայանը կարեւորել է նախագծի ընդունումը՝ ընդգծելով կրթության բնագավառում հնարավորությունների ընդլայնման փաստը:
Քվեարկությամբ նախագիծը ստացել է դրական եզրակացություն: